Ադրբեջանի հետ չենք կարող ունենալ որևէ հարաբերություն, քանի դեռ ՀՀ-ն ուժեղ չէ․ Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

Մեր հայրենիքի արցախյան հատվածում այսօր շուրջ 120 հազար հայորդիներ կանգնած են իրական ցեղասպանման եզրին։ Վերջին շրջանում՝ հատկապես 2020թ․ պատերամզի ժամանակ և նոյեմբերի 9-ից հետո զոհեր ամենօրյա ռեժիմով կան։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Պետք է հասնել նրան, որ միջազգային հանրությունը ճանաչի և դատապարտի ցեղասպանությունը։ Պետք է հզորացնենք մեր հայրենիքը, պետք է ուժեղանանք, ունենանք անվտանգ ու տնտեսապես զարգացած երկիր, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի, որ հնարավոր է հայ ազգին ցեղասպանել կամ հայ ազգի հետ խոսել ուժի սպառնալիքով»,- նշեց Վանեցյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին՝ Վանեցյանը նշեց, որ օրվա իշխանությունների գործունեությունը մեկնաբանելն անշնորհակալ գործ է, ապա հավելեց․ «Մենք հասկացանք, որ այս մարդիկ գործում են տրամաբանությունից դուրս։ Սպասարկում են, ցավոք, ոչ թե հայ ժողովրդի շահը, այլ՝ բոլորինը, բացի Հայաստանի և Արցախի Հանրապետություններից»։
21-րդ դարում ունենալ թշնամիներ, փակ սահմաններ, պատերազմ, իհարկե, նորմալ չէ, բայց մենք պետք է հասկանանք՝ Թուրքիան և Ադրբեջանն արդյոք ուզո՞ւմ են և կարո՞ղ են խաղաղ ապրել մեզ հետ։
«Մենք ականատես ենք եղել, որ բազմիցս ադրբեջանցիները սպանում են մարդկանց միայն նրա համար, որ նրանք հայ են։ Տարեց մարդկանց սպանում են բացառապես ազգային պատկանելիության համար, ուստի, այդ մարդկանց հետ, չեմ կարծում, որ նրանց հետ կարող ենք ունենալ նորմալ հարաբերություն, քանի դեռ Հայաստանը հզոր չէ և չի կարող ինքն իրեն պաշտպանել, և որ ամենակարևորն է՝ չունի ազգային մտածելակերպ ունեցող իշխանություն»,- ընդծեց Վանեցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։