Մեր արցախահայությունը զտման վտանգի առջև է կանգնած. ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջև է կանգնած։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` անդրադառնալով Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի ստեղծման վերաբերյալ դիտարկմանը։

«Սա պետք է մտահոգիչ լինի ոչ միայն մեզ համար, այլ միջազգային հանրության։ Ես փորձում եմ ամեն կերպ բարձրաձայնել այդ խնդիրները բոլոր դերակատարների հետ քննարկումների շրջանակներում։ Սակայն այս հարցում բոլորս մեր ջանքերը պետք է մեկտեղենք»,- նշեց ՄԻՊ-ը։
Անդրադառնալով Տեղ համայնքում ստեղծված իրավիճակին՝ Մանասյանը նշեց, որ այնտեղ շատ լուրջ խնդիրներ կան քաղաքացիների կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության տեսանկյունից։

ՄԻՊ-ը վսատհեցրեց, որ միջազգային գործընկերների հետ հանդիպման շրջանակում որպես առաջնահերթ խնդիր արծարծում է այս հարցը․ «Պետական մարմինների համար փաստաթղթեր են նախապատրաստվում, որ համատեղ ուժերով կարողանանք խնդրին լուծում տալ։
Փորձել եմ նաև խնդրի լուծման առաջարկներ գտնել և առաջիկայում դրանք կներկայացնեմ պետական մարմիններին։ Բացի այդ, միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատականներ տա»։

Մանրամասները՝ տեսանյութում։