Սրբուհի Գալյանը` Վլադիմիր Գասպարյանի` առանձնատունը պետությանը վերադարձնելուց հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 30–ից ավելի հայցադիմում կա դատարանում։ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում այս տեղեկությունը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ մինչ օրս աղմկահարույց գործերով դատավճիռներ չկան, քանի որ դրանք բոլորը դատաքննության փուլում են։

«Ներկայում մենք 30-ից ավելի հայցադիմում ունենք դատարանում, և այդ գործերով դատական նիստերը կայանում են։ Լրատվամիջոցները կարող են գալ և պարզաբանել այդ գործերը, մենք էլ ենք ցանկանում, որպեսզի հանրությունը տեղյակ լինի այդ գործերի ընթացքից։ Դատախազությունն անում է ամեն հնարավորը, մենք ունենք ժամկետներ և գործում ենք դրանց սահմաններում»,– նշեց Գալյանը։

Անդրադառնալով հարցին, թե, օրինակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի հետ կապված ուսումնասիրություն կա՞ դատախազությունում, դատախազը նշեց, որ` ինքը չի կարող ասել` որ գործով ուսումնասիրություն կա, որ գործով չկա, քանի որ պետք է սահմանված օրենքի համաձայն՝ պահպանի գաղտնիությունը։

Դատախազն անդրադառնալով այն հարցին, թե ինչ է անելու դատախազությունն այն դեպքում, երբ Վլադիմիր Գասպարյանը հրաժարվում է իր առանձնատունը պետությանը վերադարձնել, ակնարկեց ԴԱՀԿ ծառայության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։