Իրավապաշտպաններն ահազանգում են՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը կրկնապատկվել է

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, որում ընդգրկված է 182 մարդ։ Այն կազմվել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը։ Փետրվարին նախորդ ցուցակի հրապարակումից հետո քաղբանտարկյալների թիվը գրեթե կրկնապատկվել է։ Այսպիսով, ցուցակում հայտնվել է 89 նոր անուն, և բոլորը հավատացյալներ են, կրոնական գործիչներ, «Մուսուլմանական միասնության» շարժման  անդամներ և աստվածաբաններ: Նրանց ձերբակալություններն ուղեկցվել են իշխանամետ լրատվամիջոցներում քարոզչական արշավով՝ հանրությանը համոզելու, «իրանական լրտեսական ցանցի գործակալներ» են։

Ցուցակը դասակարգված է յոթ խմբի։ Առաջինը՝ «Լրագրողներ և բլոգերներ» ներառված է 6 հոգի՝ Փոլադ Ասլանով, Աբիդ Գաֆարով, Օսման Ռզաև, բլոգերներ՝ Ասլան Գուրբանով, Ռաշադ Ռամազանով և Բախտիյար Հաջիև։

Երկրորդ՝ «Ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ»՝ 6 մարդ՝ Ժողովրդական ճակատ կուսակցության անդամներ Նիյամեդդին Ահմեդովը, Շահին Ռզաևը, Ագիլ Գումբատովը և Ալիզամին Սալաևը, ինչպես նաև «Քաղաքացիներ և զարգացում» կուսակցության առաջնորդ Ալի Ալիևը և ակտիվիստ Էլչին Մամեդը։

Երրորդ՝ «Գերմանիայից արտաքսված քաղաքական միգրանտներ»՝ 5 հոգի՝ Փյունխան Քարիմլի, Ջաֆար Միրզոև, Մալիք Ռզաև, Մութալիմ Օրուջև և Սամիր Աշուրով։

Չորրորդ՝ «Հավատացյալներ, կրոնական գործիչներ»՝ 118 հոգի։ Նրանց թվում են Ադրբեջանի Իսլամական կուսակցության նախկին ղեկավար Իլհամ Ալիևը, «Մահմեդական միասնություն» շարժման առաջնորդ Թալեհ Բագիրզադեն, նրա օգնական Աբբաս Հուսեյնովը, աստվածաբան Սարդար Բաբաևը։

Հինգերորդ՝ «Տերտերի գործով դատապարտվածներ»՝ 8 հոգի, վեցերորդ՝ «Գյանջայի գործով դատապարտյալներ»՝ 26 հոգի, յոթերորդ՝ «Ցմահ դատապարտյալներ»՝ 13 հոգի։

Էմմա Չոբանյան