ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը հովանավորչության համար ստացել է կաշառք. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը, կաշառք տվողի մատնանշած անձանց օգտին հովանավորչության, թողտվության և ապօրինի անգործության համար կաշառք է ստացել Վ. Դ.-ից․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Դ.-ն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պետական աջակցության երկու ծրագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսությունների համար կատարված ծախսերի 40 տոկոսի չափով անհատույց փոխհա¬տուցում ստանալու նպատակով արհեստական հիմքեր ստեղծելով՝ ՀՀ էկոնո¬մի¬կայի նախարարություն են ներկայացրել բիոհումուսի մատակարարման, կաթիլային ոռոգման համակարգի տեղադրման և գյուղատնտեսական այլ աշխատանքների մասով իբրև թե կատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա. Ս.-ն, տեղեկանալով Վ. Դ.-ի հետ փոխկապակցված անձանց կողմից վերը նշված ծախսերի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր նախարարություն ներկայացնելու մասին, 100.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ նրանց օգտին դրսևորել է հովանավորչություն, թողտվություն ու ապօրինի անգործություն և որևէ միջոց չի ձեռնարկել Վ. Դ.-ի հետ փոխկապակցված անձանց տրամադրվող պետական աջակցության դադարեցման ուղղությամբ, չի հետևել պետական աջակցության ծրագրերի դրույթների պահպանմանը:

Վերը նշված հանցավոր գործողությունների արդյունքում շուրջ չորս տասնյակ անձանց հնարավորություն է ընձեռնվել ՀՀ պետական բյուջեից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ մի քանի հարյուր միլիոն ՀՀ դրամի հասնող գումարներ:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում կանխվել է հիշյալ անձանց կողմից ՀՀ պետական բյուջեից վերը նշված գումարների հափշտակությունը:

Վ. Դ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ա. Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: