Հոգեմետ վիճակ առաջացավ, պարզ չէ՝ ինչու․ Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
Բոլորը

«Արդեն մեկ շաբաթ էր՝ ոնց որ Ազգային ժողովը ընդդիմադիր թևի հետ լավ գնում էր, ոնց որ աչքով տվեցին: Էնքան խոսեցինք հոգեմետ դեղերի մասին, մեկ էլ հոգեմետ վիճակ առաջացավ, ու պարզ չէ՝ ինչի, չէ՞ որ դրանից առաջ «Հայաստան» խմբակցության առաջարկով Տեղ գյուղի հետ կապված հրաշալի քննարկումներ ունեցանք, և շատ շահարկումներ դուրս եկան»,- իր ելույթում հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Ցույց տալով կառավարության ծրագիրը՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ տիկինն ասում է, թե սա թղթի կտոր է. «Եթե թղթի կտոր է, այդ դեպքում հարցեր ինչո՞ւ էիք տալիս: Այդ դեպքում դուք չեք հասկանում, թե ինչ է պետությունը, պետականությունը և Սահմանադրությունը»:

Հիշեցնելով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի խոսույթը, որն ասում էր՝ «իմ հայրենիքը անպաշտպան է», Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Նախ դա մեր հայրենիքն է, ու եթե անպաշտպան է, ինչու են մեր զինվորները զոհվում. այս պարզ բաները չի հասկանում համապատասխան տիկինը»:
Պատգամավորը հավելեց, որ ինչ-որ մարդիկ ստվերում ոնց որ թե բավարարված չեն այս ընթացքից և ի սկզբանե ասել էին խրամատների, քոքերի մասին. «Այս ընթացքը նրանց ձեռք չի տալիս, որովհետև սա մեզ հնարավորություն էր տալիս համերաշխության միջավայր ստեղծել մեր երկրում. չուզեցին, ենթարկվեցին: Եղավ այն, ինչ եղավ. դա նրանց ընտրությունն էր»:

Հիշեցնենք՝ այսօր Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները:

Նշենք, որ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական ակցիա է անում և չի իջնելու ամբիոնից։

Մանրամասները՝ տեսանյութում։