Ալիևը չէ, որ պետք է թելադրի մենք ինչ անենք. ՔՊ-ականը՝ հակադարձում է Ադրբեջանի նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
Բոլորը

Տեղ գյուղից դեպի համապատասխան սահմանային գոտի, որտեղ այդ գոտի գնալու խնդիրներ կան, կա ոստիկանական անցակետ, և ոստիկանությունը մեր տարածքում, ըստ անհրաժեշտության, բազմաթիվ անցակետեր է դնում կամ պարեկային շրջիկ երթևեկություն է իրականացնում: Ադրբեջանն ի՛նչ գործ ունի ընդհանրապես խառնվի, թե մենք որտեղ ենք անցակետ դնում. նման բան չկա և չի կարող լինել. անդրադառնալով  Տեղ գյուղի ճանապարհին Ադրբեջանի անցակետեր տեղադրելու հավանականության մասին լրագրողի հարցին՝ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածք ներթափանցած Ադրբեջանի քաղաքացիներին վերադարձնելու հարցին, նա ասաց. «Դեռևս նման հնարավորություն չեմ տեսնում: Եթե տեղի է ունեցել հանցագործություն՝ մարդասպանություն, սահմանի խախտում, դա պետք է ամբողջությամբ քննվի, պարզաբանվեն բոլոր հանգամանքները, նոր դրանից հետո քաղաքական պրոցեսներ լինեն: Մենք էլ այնտեղ գերիներ ունենք, և ինչ պրոցեսներ կընթանան՝ չեմ կարող ասել, բայց մի բան հստակ կասեմ, որ քննությունը դատախազությունում և քննչական մարմիններում չի ընդհատվելու, արարքը որակվելու է, և հանցագործը դատի է տրվելու: Դրանից հետո ինչ պետական պայմանավորվածություններ կլինեն՝ կախված է իրավիճակից»:

Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է, վերջինս ասաց, որ ամեն անգամ դժկամությամբ է մեկնաբանում Ալիևի սանձարձակ պահվածքը և հայտարարությունները:

«Եվ դա հասկանալի է՝ հաղթանակի էյֆորիայի մեջ է, բայց Ալիևը չէ, որ պետք է թելադրի, թե ինչ անենք և ոնց անենք: Ալիևը պետք է հասկանա, որ ուժով և բռնությամբ որևէ հարց չի կարող լուծել: Պետք է հասկանա նաև, որ հատկապես իր բռնապետական ռեժիմի պայմաններում նման հայտարարությունները ի վնաս իրեն են լինելու, և այդ ատելության մթնոլորտը, որ գեներացրել է իր ժողովրդի մոտ, մի օր իր իշխանության դեմ է ուղղվելու. բոլոր բռնապետների վերջն այդպիսին է»:

Մանրամասները՝ տեսանյութում։