Դատարանները փոքր հայցերից թոթափելու հարցը դրվել է հանրային քննարկման․ ԲԴԽ

Լուրեր

08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում»ծրագրի աջակցությամբ՝ այսօրվանից մեկնարկեցին օրենսդրական բարեփոխումների նոր փաթեթի վերաբերյալ հանրային քննարկումները, որոնք միտված են դատական համակարգում առկա բազմաթիվ խնդիրների լուծմանը, դատավորների գերծանրաբեռնվածության թոթափմանն ու երկրում արդարդատության որակի բարձրացմանը։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։

ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցի գլխավորությամբ, այսօր, ի թիվս այլնի, քննարկման մասնակիցներն անդրադարձան վարչական դատարանից և վարչական դատավարության օրենսգրքից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով նախատեսված վարույթների թոթափմանն ու վճարման կարգադրությունները և պարզեցված վարույթները նոտարներին փոխանցելու ընթացակարգերի վերաբերյալ հարցերին։

Օրենսդրական բարեփոխումներին նվիրված քննարկումներին հրավիրված էին օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, միջազգային գործընկերներ և այլ շահագրգիռ անձիք։

Նշվում է, որ բարեփոխումներին ուղղված քննարկումները կրելու են շարունակական բնույթ: