ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում կանցկացվի «OTHA-Spring-2023» միջազգային գիտաժողովը

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Սույն թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24/5) կմեկնարկի «OTHA-Spring-2023» միջազգային գիտաժողովը՝ «Օպերատորի տեսություն և հարմոնիկ անալիզ» թեմայով․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«OTHA-Spring» գիտաժողովը 2011 թվականից ավանդաբար անցկացվում է Դոնի Ռոստովում (ՌԴ)։ Այս տարի այն որոշվեց անցկացնել Հայաստանում՝ նպատակ ունենալով ամրապնդելու համագործակցությունը մաթեմատիկայի բնագավառում, ինչպես նաև մեծացնելու ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի դերն աշխարհում:

Գիտաժողովի կազմակերպիչներն ու բանախոսները համաձայնեցին այն նվիրել ՀՀ ԳԱԱ ստեղծման 80-ամյակին։ Գիտաժողովին կմասնակցեն հայտնի մաթեմատիկոսներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Մեքսիկայից, Իսրայելից, Պորտուգալիայից, Ղազախստանից։

Գիտաժողովի արդյունքում նախատեսվում է հատուկ թեմատիկ թողարկում «Mathematical Sciences» ամսագրում, որը «OTHA-Spring-2023» գիտաժողովի գործընկերն է:

«OTHA-Spring-2023» գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը և ՌԴ Հարավային դաշնային համալսարանը։