ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն է ընտրվել Վահան Քոչարյանը

Լուրեր

08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սույն թվականի ապրիլի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց ինստիտուտի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վահան Ռաշիդի Քոչարյանը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Վահան Քոչարյանը ծնվել է 1976 թվականին՝ Երևանում։ 1993-1998 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում՝ «Գերբարձր հաճախականության ֆիզիկա» մասնագիտությամբ։ 2000 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որտեղ էլ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2007-2011 թվականներին եղել է ինստիտուտի «Ռենտգենյան ճառագայթների և տարրական մասնիկների փոխազդեցությունը նյութի հետ» լաբորատորիայի ավագ գիտաշխատող, իսկ 2011 թվականից լաբորատորիայի վարիչն է, 2022 թվականից՝ ինստիտուտի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Վահան Քոչարյանը 47 գիտական հոդվածի հեղինակ է, մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների, ղեկավարել ատենախոսական աշխատանքներ։

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում Վահան Քոչարյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի զարգացման ռազմավարությունը։ Նա նշեց, որ ինստիտուտի տեսլականն է լինել միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական հաստատություն, որը կնպաստի պետության և հասարակության կայուն զարգացմանը՝ իրականացնելով միջազգային գիտահեն ծրագրեր և մրցունակ գիտական հետազոտություններ: