«Մեղադրեք, որ պետք է ասեի էս խաղը պրծած խաղ ա․ դա չասելը հանցագործություն է»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Փաստենք, որ Դուք 5 տարի է՝ իշխանություն եք, բայց 500 անգամ ավելի շատ խոսել եք նախկին երեք իշխանությունների բանակցած փաստաթղթերից, քան Ձեր բանակցածի։ Այս մասին ԱԺ-ում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Անգամ 2018-2020թթ-ի միջակայքում, չնայած որ Հանրապետության հրապարակը ագորա էիք հռչակել, այդպես էլ ժողովրդին չներկայացրիք, թե ինչ է բանակցվում, հետո պետք է պարզվեր, որ բանակցային վերջին՝ խմբագրված տարբերակը բանակցությունների սեղանին եղել է 2019թ-ի ամռանը։ Դուք Մադրիդյան փաստթուղթը ներառել եք Ձեր նախընտրական ծրագրում, հիմա հայտաարում եք, որ դրանով ԼՂ-ն ճանաչվել է Ադրբեջանի մաս, այդ դեպքում ինչո՞ւ Կազանում Ադրբեջանը ստորագրելուց 5 պակաս հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը։

Այս ամեն ինչի մասին Ձեր տարատեսակ կարծիքներն ու դիտանկյունը ե՞րբ է փոխվել»,- հարց հնչեցրեց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց․ «Դուք ասացիք՝ իմ բանակցած փաստաթղթի մասին բան չեմ ասել, շատ ճիշտ եք ասում, որովհետև ես բան չեմ հասցրել բանակցել։ Ես բան չեմ բանակցել, որ փաստաթուղթ հայտնվի սեղանին․․․

2019թ-ի ամռանը սեղանին դրված փաստաթուղթը ինձնից առաջ բանակցությունների արդյունքների ամփոփումն է։ Դա այն իրավիճակի ամփոփումն է, երբ Սերժ Սարգսյանը այս ամբիոնից արեց հայտնի հայտարարությունը։

Ինքնորոշման հետ կապված՝ ես պարզ բան եմ ասում, իմ վերաբերմունքը հենց սկզբից է փոխվել։

Եթե Դուք նայեք 2019թ. մարտին ԼՂ-ի ու ՀՀ-ի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում իմ ունեցած ելույթը, կտեսնեք, որ այն ժամանակ ասում էի նույն բանը, ինչ այսօր։ Ինքնորոշման իրավունքի այն կոնցեպտը, որը դրված է եղել 2007-ին, եղել է հետևյալը՝ մինչև ԼՂ-ն չճանաչվի Ադրբեջանի մաս, ինքնորոշման իրավունքը չի կարող իրացվել ձեր ձեռք բերած պայմանավորվածություններով»։

Խամոյանն արձագանքեց՝ նշելով, որ Փաշինյանն ինքն է հայտարարել բանակցությունները «զրոյական» կետից սկսելու մասին, և ինչպես հետագայում պարզվել է, 2019թ. սեղանին եղել է, այսպես կոչված, «փուլային» փաստաթուղթը, բայց Փաշինյանը 2 տարի հայ ժողովրդից թաքցրել է բանակցային գործընթացի նրբությունները։

««Զրոյական» կետն այն է, որ ես ասել եմ՝ եկեք հասկանանք, թե ինչ է «Մադրիդյան սկզբունքները», այս սկզբունքներով ԼՂ-ն կարո՞ղ է ինքնորոշվել, կարո՞ղ է չլինել Ադրբեջանի կազմում, որից հետո ստացել եմ պատասխան՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Սա է «զրոյական» կետը, հարգելինե՛րս։

Հիմա իմ սխալը ո՞րն է՝ ես պետք է այն ժամանակ կանգնեի, բանակցային թղթերը ցույց տայի և ասեի՝ ժողովո՛ւրդ, մենք հասել ենք այս կետին, տարբերակ չունենք: Ա՛յ դրա համար ինձ արժե դատել, որ չեմ եկել ասել՝ գիտեք՝ ինչ, այս խաղը ավարտված խաղ է։ Եթե ինձ մեղադրում եք, գոնե սրանում մեղադրեք, գուցե դա կարելի է պոպուիլիզմ էլ անվանել, մեղադրեք նրա մեջ, որ չեմ եկել ասել՝ այս խաղը պրծած խաղ է, և ինչքան ձգենք, այնքան ծանր հարված ենք ուտելու։ Այ դա չեմ ասել, դա իմ կողմից հանցագործություն է։ Ուրիշ բանի մեջ ինձ մի՛ մեղադրեք»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։