«Միջոցառման հենց սկզբից մարզական պատվիրակությունների համար ապահովված է անվտանգության ամենաբարձր մակարդակը»․ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ու հաստատել, որ սպորտային պատվիրակությունների համար ապահովված է անվտանգության ամենաբարձր մակարդակը։

«Ողջունում եմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունը։ Միջոցառումը չպետք է կապված լինի քաղաքականության հետ։ Կարող եմ անձամբ հաստատել միջոցառման հենց սկզբից սպորտային պատվիրակությունների համար ապահովված է անվտանգության ամենաբարձր մակարդակը»,- գրել է Կոնֆլիտին։

Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման  օրը, երբ իրենց դրոշներով բեմ էին բարձանում մասնակից երկրների պատվիրակությունները, դիզայներ Արամ Նիկոլյանն այրեց Ադրբեջանի դրոշը, ինչից հետո Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունն ու երկրի ազգային օլիմպիական կոմիտեն հետ կանչեցին ադրբեջանցի մարզիկներին՝ հայտարարելով, որ իրենց մարզիկների անվտանգությունն ապահովված չէ։

Դրան հաջորդեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը, ըստ որի՝ բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը որևէ առնչություն չունի ադրբեջանցի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ։

Եվ ահա երեկ՝ մրցելույթների 3-րդ օրը, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը անձամբ է հաստատում, որ պատվիրակությունների համար հենց սկզբից ապահովված է եղել անվտանգության ամենաբարձր մակարդակը։