Ալեն Սիմոնյանի և Կարեն Մկրտչյանի միջադեպի գործով վարույթ չնախաձեռնելու արձանագրություն է կազմվել

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն է կազմվել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած Կարեն Մկրտչյանն ապրիլի 2-ին հայտնել էր, որ Կասկադում, հանդիպելով Ալեն Սիմոնյանին, նրան անվանել է «դավաճան», որից հետո Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին ուղարկել է իր ետևից, վերջիններս երկու-երեք հոգով ոլորել են իր ձեռքերը, հետո Ալեն Սիմոնյանը թքել է իր դեմքին։ Ալեն Սիմոնյանը մինչև այդ պահը չի հերքել այն հանգամանքը, որ թքել է քաղաքացու դեմքին։ Միջադեպից օրեր անց ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն էր խնդրել Հայաստանի քաղաքացիներից։

Կարեն Մկրտչյանը դեպքի առթիվ հաղորդում չի ներկայացրել, սակայն Դատախազությանը հաղորդում է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը:

Դատախազությունն այս հաղորդումը ստուգման նպատակով ուղարկել էր Քննչական կոմիտեի, որտեղ, փաստորեն, որոշվել է վարույթ չնախաձեռնել:

Արաքս Մամուլյան