Վահե Ղազարյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը

Լուրեր

08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
Բոլորը

Ապրիլի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությունը. տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Բարձր գնահատելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ՆԳ նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ մշտապես ցուցաբերվող աջակցության համար, որը սկիզբ է առել դեռևս 1999 թ. հունիսի 10-ին Թբիլիսիում ստորագրված քառակողմ համաձայնագրի հիման վրա։

Ներքին գործերի նախարարը հատկապես առանձնացրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի բաղադրիչներից մեկի՝ «Ոստիկանության բարեփոխումների» շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։
Վահե Ղազարյանը ընդգծել է այն մեծածավալ աշխատանքները, որոնք մինչ այժմ իրականացվել են ծրագրի շրջանակներում, մասնավորապես՝ կրթական ծրագրերի արդիականացման, մարդկային ռեսուրսների կարողությունների բարելավման, ոստիկանական գործունեության մեջ կանանց ներգրավվածության ապահովման, թվային վերափոխման և այլ ուղղություններով:

Նաթիա Նացվլիշվիլին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Վահե Ղազարյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչը, ներկայացնելով սերտ համագործակցության շնորհիվ կյանքի կոչված ծրագրերը, հատուկ ընդգծել է ոստիկանության և փրկարար ծառայության ոլորտները։ Նա առանձնացրել է հատկապես պարեկային ծառայության ստեղծումը, ծառայությունում կանանց ներգրավվածության բարելավման, կրթական ոլորտի, ստորաբաժանումների աշխատանքի հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման ուղղությամբ աշխատանքները։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն իր խոսքում նույնպես կարևորելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ սերտ փոխգործակցությունը՝ նշել է հետագա ուղղությունների, ճանապարհային քարտեզի ձևավորման և շարունակական համագործակցության մասին։

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի իրականացմանը: Ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել այն նախաձեռնելու համար, ինչի շրջանակներում առաջարկվող ծրագրային լուծումները հնարավորություն կտան համապատասխան տվյալների արդյունավետ հավաքագրման, մշակման և վերլուծության միջոցով հնարավորինս արագ և ճշգրիտ գնահատել առկա խնդիրները՝ բարձրացնելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և խորացնելու արդյունավետ համագործակցությունը։