Արգիշտի Քյարամյանը չի ընդունում 44-օրյայի զոհերի ծնողներին. Եռաբլուրում բռնության դեպքով պատժվածներ դեռ չկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Քննչական կոմիտեի շենքի դիմաց երեկ կեսօրից բողոքի ակցիա էին իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ։ Չնայած անձրևային եղանակին պատերազմում զոհվածների մայրերն ու հայրերը գիշերել են իրավապահ կառույցի մոտ՝ հուսալով, որ, ի վերջո, որևէ պաշտոնյա այս կառույցից իրենց կընդունի և կբացատրի՝ ինչպե՞ս ստացվեց, որ ավելի քան կես տարի անց այդպես էլ որևէ մեկը Եռաբլուրում իրենց քաշքշելու և վնասվածքներ հասցնելու համար պատասխանատվության չի ենթարկվել։

Խոսքը 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ կարմիրբերետավորներն ուժի գործադրմամբ և վնասվածքներ հասցնելով 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին, Նիկոլ Փաշինյանի առջև բացեցին Եռաբլուրի փակ ճանապարհը։ Ծնողները չէին ցանկանում, որ Փաշինյանը այցելի իրենց որդիների շիրիմներին։ Այս գործողությունները կարմիրբերետավորները իրականացրեցին մինչև Նիկոլ Փաշինյանի Եռաբլուր հասնելը։ Երբ Փաշինյանը և կառավարական պատվիրակությունը հասան Եռաբլուր, ծնողներին արդեն քաշքշելով նստեցրել էին ոստիկական մեքենաներ և բերման ենթարկել։ Այս միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ, ծնողները ճանաչվել են տուժող, սակայն գործով որևէ մեղադրյալ չկա։ Ինչո՞ւ գործը տեղից չի շարժվում, երբ համացանցում բազմաթիվ են տեսանյութերը, թե ինչպես են ոստիկանակաները ուժերը ուժի գործադրմամբ հեռացնում զոհվածների ծնողներին Փաշինյանի այցից առաջ։ Եռաբլուրի միջադեպից հետո ավելի քան երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես եկան ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականի պահանջով։ Անգամ ասացին՝ եթե Նիկոլ Փաշինյանը նրան չազատի զբաղեցրած պաշտոնից, կնշանակի՝ իրավապահները այդ օրը գործել են Փաշինյանի հրահանգով։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չազատեց Վահե Ղազարյանին, այլև ավելի ուշ նշանակեց Ներքին գործերի նախարար։

Իսկ ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու՝ զոհվածների ծնողների պահանջը քննչական կոմիտեն որակում է անհիմն։ Նախաքննական մարմնին իրենց ցանկալի դատավարական որոշումները պարտադրելու գործելաոճն էլ, ըստ կառույցի՝ անընդունելի է։ Ինչ վերաբերում է ծնողներին կառույցում չընդունելու փաստին, կոմիտեն պարզաբանում է, թե վերջին հանդիպումների ընթացքում ներկաներից ոմանք վիրավորական արտահայտություններ են հնչեցրել կառույցի ներկայացուցիչների հասցեին, առանձին մասնակիցներ էլ, ըստ քննչական կոմիտեի, կրքեր բորբոքելու և իրավիճակը լարելու մղումներ են ունեցել։

Զոհված զինծառայողների ծնողները վստահ են՝  գործը չբացահայտելու հրահանգ կա, որը նրանց համոզմամբ տրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։

Թեև քննչական կոմիտեն այսօր տարածած պարզաբանման մեջ նշում է,  թե պատրաստ է վարույթի շրջանակում տուժող ճանաչված անձանց հետ գրավոր հաղորդակցություն ծավալել, սակայն ծնողներին այդ արձագանքը չի բավարարում․ իրենց հետագա քայլերի մասին կբարձրաձայնեն առաջիկայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Միքայել Սարգսյան

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: