Փաշինյա՞նն է ճիշտ, թե՞ Սերժ Սարգսյանը․ գաղտնի փաստաթղթի հրապարակման առաջարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը միմյանց մեղադրում են հայ-ռուսական հարբերությունները փչացնելու համար։ Փաշինյանն իր հերթին է ենթադրյալ փաստեր ներկայացնում, Սարգսյանն՝ իր։ Փաշինյանը խորհրդարանում՝ ապրիլի 12-ին, պատասխանելով իր կուսակցությունը ներկայացնող խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին ՌԴ-ի կողմից Ադրբեջանին մեծ խմբաքանակով զենք վաճառելը ներկայացնում էր Սերժ Սարգսյանի իշխանության տարիների ձախողում։
Նշենք, որ 2011-2020 թվականներին Ադրբեջան իր բանակի ամբողջ զինանոցի 67 տոկոսը ձեռք է բերել Հայաստանի ռազմակավարական դաշնակից համարվող Ռուաստանից ու ՀԱՊԿ գործընկեր Բելառուսից։ Վաճառված զինատեսակների ցանկում տանկեր են, հակատանկային հրթիռներ, մարտական ուղղաթիռներ, զենիթահրթիռային համակարգեր և այլ սպառազինություն։
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը նշում է՝ ՀՀ իշխանությունները համարձակություն չունեին Ռուսաստանի ղեկավարությանը հակադարձելու։
Դիզվառելիքի ենթադրյալ յուրացման գործով անցնող Սերժ Սարգսյանը երեկ դատարանի բակում անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և պահանջել հանրայնացնել իր կողմից գրված նամակը։ Սերժ Սարգսյանը պնդում է՝ որ իր գործունեության ընթացքում չի ստորագրել որևէ փաստաթուղթ, որի համար ՀՀ քաղաքացիները կարող էին ամաչել։Նախկին նախագահն իր հերթին հիշեցրել է հավանական իրադարձություններ, որոնք կարող էին վաթարացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ մասնավորեցնելով, 2018-ին Յուրի Խաչատուրովի նկատմամաբ քրգործ հարուցելը, երբ նա զբաղեցնում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։
Քաղաքական գիտությունների թեկնածու Հայկ Սուքիասյանը նշում է, որ այժմ հայ-ռուսական հարաբերությունները բարիդրացիական չեն, քանի որ Ռուսաստանի շահերը համընկնում են թուրք-ադրբեջանական շահերի հետ։
Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելիս տարբեր առիթներով հայտարարում էր, որ հայ-ռուսական հարաբերությունները երրորդ հանրապետության պատմության մեջ ամենափայլունն են։ Պարույր Հայրիկյանը սա աբսուրդ է համարում։
Նշենք, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումն առավել նկատելի դարձավ 44-օրյա պատերազմից հետո, երբ ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժումներից հետո Մոսկվան և ՀԱՊԿ-ն անարձագանք թողեցին Երևանի օգնության դիմումները։

Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան