Ալիևը պատերազմի հանցագո՛րծ է, ինչպես՝ Պուտինը․ ՀՀ-ն պիտի՛ դիմի միջազգային քրեական դատարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանի հետ

-Նիկոլ Փաշինյանը վերջերս ասուլիսում բողոքում էր Բրյուսելի ձևաչափից՝ ասելով, թե ոչ արդյունավետ է, տասնայկից ավելի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, այդ թվում՝ գերիների վերադարձ, երկաթուղու աշխատանք, բայց դրանք չեն կատարվում։ Այդ դժգոհության հիմքն այն է, որ չկա մեխանիզմ Ալիևին պարտադրելու կատարել պայմանավորվածությունները։ Փաշինյանի խոսքով՝ Բրյուսելը ցույց տվեց, որ կան բանակցություններ, որոնք մեծացնում են էսկալացիայի վտանգը։ Այսինքն՝ վարչապետը սեպտեմբերի 13-ի հարձակումը համարում է բրյուսելյան հանդիպման հետևանք՝ մոռանալով, որ հենց ռուսական ԱԴԾ-ն էր օգոստոսին իրեն դիմում տվել, որպեսզի  հող հատկացնեն Արաքսի երկայնքով ճանապարհի շուրջ պատ կառուցելու համար։ Եթե ՀՀ իշխանությունը համաձայնվում է ռուսական ձևաչափով բանակցել, արդյո՞ք դա նշանակում է, որ ունեն երաշխիք, որ այս դեպքում պայմանավորվածությունները կատարվելու են։

-ՀՀ իշխանությունները, զբաղվելով քաղաքական մանիպուլյացիաներով, անում են ամեն ինչ, որպեսզի հայ հանրության աչքերում հեղինակազրկեն մեր եվրոպացի գործընկերների ջանքերն ու միջազգային մեխանիզմները։ Նիկոլ Փաշինյանը բողոքում է Բրյուսելից, Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններից և այլն, բայց արդյո՞ք որպես, այսպես կոչված, ինքնիշխան Հայաստանի ղեկավար արել է ամեն ինչ, որպեսզի միջազգային մեխանիզմները գործեն։ Արդյո՞ք Փաշինյանը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ։

-Լաչինի միջանցքի հարցով դիմել է։

-Բերձորի միջանցքը բացելու պահանջով ՄԱԿ Անվտանգության խորհուրդ դիմելը դավաճանական քայլ է, որովհետև դրանով լեգիտիմացվում է Արցախի պատկանելիությունն Ադրբեջանին։ Դրա փոխարեն պետք է դիմեր ՄԱԿ Անվտանգության խորհուրդ՝ ասելով, որ իր երկիրը ենթարկվել է ագրեսիայի, որ Ադրբեջանն անօրինական պատերազմ է սանձազերծել, և որ Ալիևը պատերազմական հանցագործ է, ճիշտ այնպես, ինչպես Պուտինը․ այնպես, ինչպես Ուկրաինան անում է Ռուսաստանի դեմ, և հիմա միջազգային մեխանիզմները գործում են, և Հաագայի դատարանի կողմից Պուտինը հայտարաված է ռազմական հանցագործ։ Նույն՝ մարդկանց գլխատելու, գերիներին գնդակահարելու, բռնաբարությունների փաստերը Հայաստանն ունի, բայց պետական մակարդակով չի դիմում այդ փաստերի առնչությամբ Ալիևին պատասխանատվության ենթարկելու պահանջով։

-Հիշեցնեմ՝ հայատյացության հիմքով դիմել է։

-Հայատյացության հռետորաբանությունը բավարար փաստ չէ, որպեսզի Ալիևը ենթարկվի պատասխանատվության։ Մի ամբողջ փաթեթ պետք է ներկայացվեր Հաագայի միջազգային դատարան, որ պատերազմի ժամանակ օգտագործվել են արգելված զենք-զինատեսակներ․․․

-Միջազգային դատարան պետք է դիմեին, բայց Հռոմի սատուտ կա վավերացնելու։

-Դե թող վավերացնեն, ինչո՞ւ չեն վավերացնում։

-Ռուսաստանը վախեցնում է։

-Ուրեմն եկանք այն եզրակացության, որ ինքը Ռուսաստանի խամաճիկն է կամ դրածոն․․․ Փաշինյանը քաղաքական մանիպուլյացիաներով է զբաղվում, վարում է կրեմլահպատակ քաղաքականություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան