Աբազյանն է առաջարկել Փաշինյանին ազատել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին. ՔՊ- ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Բոլորը

Սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը ծայրագույն իրավիճակում իր առջև դրված խնդիրները կատարել է։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատվելու փաստին։

Նշենք, որ ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ Մարալչյանն ազատվել է պաշտոնից։

«Մարալչյանը բարոյական և պրոֆեսիոնալ առումով բարձրակարգ սպա է։ Պաշտոնից ազատվելն ինչքանո՞վ է կապված Տեղ գյուղի դեպքերի հետ` ինչ-որ չափով կարող է առնչություն ունենալ կամ չունենալ, սակայն այստեղ ծառայողական քննությունը պետք է պատասխան տա։ Պաշտոնից ազատելու համար հիմք է հանդիսացել ԱԱԾ տնօրենի առաջարկը վարչապետին, ինչն էլ քննարկման առարկա չէ»,- նշեց Քոչարյանը։

Պատգամավորը հավելեց, որ հնարավոր է նաև պաշտոնների տեղաշարժ լինել ուղղակի, ինչը միտված է հետագայում սահմանապահ զորքերի և պաշտպանական գերատեսչությունների ներդաշնակ համագործակցությանը։

Քոչարյանի խոսքով՝ Մարալչյանը կադրերի ռեզերվում կլինի` հետագա պաշտոնավարման ընթացքը որոշելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։