Փաշինյանը Տեղ գյուղի հետ կապված հանձնարարականները տվել է առաջխաղացումից առաջ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տեղ համայնքի հետ կապված հանձնարարականներ էր տվել դեռ ադրբեջանական զորքերի առաջխաղացումից առաջ։ ԱԺ–ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ապրիլի 11-ին Տեղ գյուղում կատարվածը պետք է չլիներ և առնվազն պետք է հետաքննել, թե ինչ է տեղի ունեցել։ Նա վստահեցրել էր, որ այդ սցենարը կանխատեսվել էր և դրա շուրջ կոնկրետ անձանց տրվել էր հանձնարարություններ, որոնց կատարումը ձախողվել է։

«ՀՀ վարչապետի հանձնարարականները չեն կարող չկատարվել, պարզապես կարող են թերանալ։ Թերություններ իհարկե կան, և մենք հետամուտ ենք, որ թերացողները պատժվեն։ Հանձնարարականները տրվում են այնտեղ, որտեղ քննարկվում են իրավիճակները։ ԱԽ նիստերի ժամանակ կարող են տրված լինել»,- նշեց Քոչարյանը։

Պատգամավորը նշեց, թե չի կարող ասել` կոնկրետ երբ է տրվել հանձնարարական, բայց որ չէր կարող տրված չլինել, հստակ է․ «Բնականաբար առաջխաղացումից առաջ է տրվել հանձնարարական»։

Քոչարյանը հավելեց, որ մեր զինված ուժերը եթե նման կեցվածք չդրսևորեին, ապա ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին և կտեղակայվեին այնտեղ։

Պատգամավորը նաև ընդգծեց՝ այն, ինչ մերն է` մերն է, և այստեղ ոտնձգություն անելիս հակառակորդը պետք է իմանա, որ հարված է ստանալու։ Այս հարցում, ըստ ՔՊ–ական պատգամավորի, իշխանության կողմից հանձնարարական լինել-չլինելը նշանակությւոն չունի` ԶՈւ–ն իր առջև դրված խնդիրն առանց հանձնարարականի էլ պետք է կատարեն։

Ինչ վերաբերում է թերացումների առումով ծառայողական քննությանը, ապա Քոչարյանը հայտնեց, որ անպայման կլինի այն. առաջին հերթին ԱԱԾ–ում, անհրաժեշտության դեպքում`նաև ԶՈւ-ում։

Մանրամասները՝ տեսանյութում։