Զսպելու ենք 5-րդ շարասյանը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
Բոլորը

Երկրում ինչ տեղի է ունենում, այս իշխանությունը մեղադրում է «5-րդ շարասյանը», եթե այս իշխանությունը գիտակցում է, որ կա այդ «5-րդ շարասյունը», ապա ինչքա՞ն անզոր է, որ չի կարողանում այդ շարասյան դեմն առնի, թե՞ դա հարմար առիթ է ձեր համար, որ ձեր թերացումները բարդեք երևակայական ենթադրյալ շարասյան վրա: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ Factor TV-ի այս դիտարկմանը։
«Նախ, այս իշխանությունը ձեր իշխանությունն էլ է՝ ուզեք, թե չուզեք, ենթարկվե՛ք այդ սահմանադրական կարգին:
Հինգերորդ շարասյուն․ դուք ամեն օր առնչվում եք դրան, կան այդ շարասյուները՝ 5-ն է, 6-ն է, 7-ն է, կա՛ն այդ շարասյունները: Ո՞վ ասեց չենք զսպում, համբերե՛ք, այնպես կզսպենք: Փաստացի տվյալները օր օրի այնքան են շատանում, որ չարձանագրել դա հնարավոր չէ»:
Քոչարյանի խոսքով՝ ԶԼՄ-ները քննարկման երկու թեմա են գտել՝ դասալքություն և «5-րդ շարասյուն». «Կան այդ շարասյուները, մտեք տիկտոկերը և նայեք…
Շարասյուների հետ կապված խնդիրները բազմաշերտ են: Ի՞նչ եք կարծում, որ շարասյան խնդիրները չլինեին, հետպատերազմյան ընթացքում բանակին կհրավիրեին Բաղրամյան փողո՞ց․․․ »։

Քոչարյանի կարծիքով՝ ԶԼՄ-ները պետք է իրենց հետ պայքարեն, բայց նման ցանկություն չունեն։
«Պատերազմի ժամանակ ինչ-որ բլոգեր գրել էր՝ Եռաբլուրում պատրաստի փոսեր են փորել։ Գետի՛նը մտնես, բա տենց բան հնարավո՞ր է ասել: Դուք չգիտե՞ք, «ով»-ով է վերջանում ազգանունը»:

Մանրամասները՝ տեսանյութում։