Փաշինյանը նկատի ունի զորքերի հայելային հետքաշումը. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստում հայտարարեց, որ պատրաստ են սահմանների դելիմիտացիային՝ Պրահայի և Սոչիի պայմանավորվածությունների հիման վրա․ Հայաստանը պատրաստ է հետ քաշել զորքերը Հայաստան-Ադրբեջան 1991 թվի սահմանի ողջ երկայնքով։ Այսօր ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին, թե ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, հատկապես, որ Փաշինյանի այդ հայտարարությանն արձագանքել էր նաև Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը, ընդգծելով, որ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե ինչ նկատի ունի՝ ասելով 1991 թվականի սահմաններ։

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ ամեն ինչ շատ ակնհայտ է, պատասխանն Ադրբեջանն էլ ունի։ «Եվ այդ պատասխանը մեր պետական սահմանի արձանագրված հատվածն է, և այդտեղ որևէ խնդիր գոյություն չունի։ Ի՞նչ նկատի ունի պարոն Փաշինյանը, դա առաջին անգամ չէ հնչեցվում, որ զորքերի հայելային տեղաշարժ անենք, ինչն այդպես էլ մնացել է անպատասխան»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով հարցին՝ այդ հայտարարությունից հետո քարտեզներ հրապարակվեցին՝ 1991 թվականի, որտեղ Տիգրանաշեն գյուղը, Տավուշի մարզի, այսպես կոչված, «անկլավներն» էին վտանգի տակ դրվում, այս քարտեզները կա՞պ ունեն Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Մենք շարժվում ենք մեր ձեռքի տակ եղած, մեր պետական սահմանի հետ կապված քարտեզներով։ Եվ դա հաստատված է նաև, ռազմական մասը քարտեզների՝ Գլխավոր շտաբի մշտական օգտագործված քարտեզներով՝ Սովետական Միության»։

Մանրամասները՝ տեսանյութում։