Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կրկին կեղծիքներ հնչեցնելով

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին կառավարության նիստում արված հայտարարություններին։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հերթական անգամ ադբեջանական կեղծ քարոզչական թեզերն է հնչեցրել։

Հաջիզադեն նշել է, թե Բաքվի համար անընդունելի է ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ ապրիլի 11-ին ադրբեջանական զինուժը հարձակում է իրականացրել Հայաստանի Տեղ բնակավայրի վրա։ Հիշեցնենք՝ որ հարձակումը ապացուցող տեսանյութը հրապարակվել է  ՀՀ ՊՆ-ի կողմից։

«Փաշինյանն իր ելույթում Ադրբեջանին մեղադրել է սահմանին վերջին սադրանքի մեջ և անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումների ժամանակ ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ։ Դա բացարձակապես անհիմն է և անընդունելի»,-ասել է Հաջիզադեն՝ Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելով ու կոչ անելով վերադառնալ բանակցային սեղան։

Շարունանելով Բաքվի ԱԳՆ խոսնակը նշել է, թե իբր «Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ ու զորք է պահում Ադրբեջանի տարածքում՝խախտելով Պրահայի ու Սոչիի պայմանավորվածությունները»։

Չնայածա ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը՝ պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, թե իբրև Լաչինի միջանցքը փակ չէ։

Էմմա Չոբանյան