Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք նախագահականի մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրերին նախագահը, մասնավորապես, ասել է. «Լիոնն այն քաղաքն է, որտեղ մենք ունենք շատ բարեկամներ, կա բավականին ներկայացուցչական և կազմակերպված հայկական համայնք: Դա չէր լինի, եթե, իհարկե, չլիներ Ֆրանսիայի և տեղական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը:
Համոզված եմ, որ մեր սերտ և բարեկամական հարաբերությունները, ակտիվ համագործակցությունը շարունակություն են ունենալու: Համոզված եմ նաև, որ ձեր այս այցելությունը նոր շունչ և ոգևորություն կտա մեր հարաբերություններին»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Գրեգորի Դուսեն նշել է. «Այն դարավոր բարեկամական կապերը, որոնք մենք ունենք, մինչ օրս ուժի մեջ են և շարունակվում են: Մենք մեծ ցանկություն և պատրաստակամություն ունենք հնարավորինս աջակցել Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես ժամանակին արել են ֆրանսիացի բազմաթիվ մեծ գործիչներ: Հավաստիացնում եմ, որ իմ կարողությունների շրջանակում կանեմ ամեն հնարավորը Հայաստանին աջակցելու համար»:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է ընդհանուր տարածաշրջանային իրողություններին և Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակմանը: Երկուստեք շեշտվել է հումանիտար միջանցքի բնականոն գործունեության անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում նախագահը մանրամասներ է հայտնել նախօրեին Հայաստանի տարածքում՝ Տեղ համայնքի մոտակայքում ադրբեջանական կողմի սադրանքի վերաբերյալ, որի հետևանքով զոհվել է 4 և վիրավորում ստացել 6 հայ զինծառայող: Հանրապետության նախագահը նշել է, որ նման սադրանքները պարբերական բնույթ են կրում և հղի են լայնածավալ ռազմական էսկալացիայի վերածվելու վտանգով: Այս կապակցությամբ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի լարվածության թուլացման վրա որոշակի ազդեցություն է ունենում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում:

Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման սկզբունք և հավատարիմ է այդ դիրքորոշմանը: