ԱԺ-ում ԶՈւ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ քննարկում կանցկացվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
12.04.2023 | 18:24Ազգային ժողովում Զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ քննարկում կանցկացվի։ Այդ մասին այսօր` ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նշենք, որ քննարկումը տեղի կունենա վաղը՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի փակ ֆորմատով։ Կքննարկվի սահմանային իրավիճակը։
Ռուբինյանի հաղորդմամբ՝ մասնակցության հնարավորություն կունենան բոլոր պատգամավորները։
Մանրամասները՝ տեսանյութում։