Ո՞ւմ երեխաները պետք է ուտեն այդ անորակ կաթնամթերքը․ Արսենյանը՝ Քերոբյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ էկոնոմիկայի նախարարից հետաքրվեց ռուսական կողմի՝ ապրիլի 5-ից կիրառվող արգելքի մասին, որը վերաբերում է Հայաստանից արտահանվող կաթնամթերքին: Հղում է արվել ստուգումների արդյունքներին, և տրվել գնահատական, որ ծառայությունները չեն կարողանում ապահովել կաթնամթերթի անվտանգությունն ու համապատասխանությունը: Ըստ Արսենյանի՝ մի քանի ձեռնարկությունների կողմից չարաշահումների հետևանքով տուժել է ամբողջ տնտեսությունը:

Պատգամավորը մտահոգություն հայտնց, որ ռուսական կողմը չի ցանկանում այդ կաթնամթերքը ներառել իրենց երեխաների սննդացանկում, մինչդեռ նույն ընկերությունները, նույն հումքով շարունակում են նույն արտադրանքը թողարկել, որն էլ օգտագործում են հայկական շուկայում:

«Հիմա հարց՝ ու՞մ երեխաները պետք է ուտեն այդ անորակ կաթնամթերքը»,- ասաց Գուրգեն Արսենյանը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խնդիրը բաժանեց երկու մասի: Առաջինը, ըստ նախարարի, գլոբալ է և վերաբերում է Հայաստանի քաղաքացիներին, սննդի որակին, ինչը լուրջ հարց է: Այդ հարցը պարբերաբար քննարկվում է: Նախարարի խոսքով՝ վերջերս ընդունվել է սննդամթերքի անվտանգության ռազմավարությունը, որով կտրուկ խստացնելու են սննդամթերքի անվտանգության ողջ շղթայի նկատմամբ հսկողությունը․ «Շուտով կլինեն նաև օրենսդրական նախաձեռնություններ, որով, կփոխվի մեր կյանքը՝ անվտանգ սնունդ ուտելու առումով»:

Ինչ վերաբերում է ռուսական կողմի որոշմանը, ապա այդտեղ կան մի քանի բաղադրիչներ: Վահան Քերոբյանի կարծիքով՝ այդ որոշումն առաջացրել է առևտրային արգելք և ամենօրյա ռեժիմով քննարկվում է ռուսական կողմի հետ, որպեսզի «հետողորմյա արվի այդ որոշումը»:

«Մեր տեսակետն այն է, որ նման որոշում չէր կարող կայացվել ԵԱՏՄ կարգավորումների շրջանակներում»,- ասաց նախարարը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում արդյունք կլինի:

Քերոբյանն ընդգծեց նաև, որ ռուսական կողմի որոշումը դեռևս չի նշանակում, որ հայկական կաթնամթերքը վնասակար է:

Մանրամասները՝ տեսանյութում։