Տեղ բնակավայրի մոտ Ադրբեջանի ԶՈՒ-ի հանցավոր գործողությունների առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՀՀ ՔԿ

Լուրեր

08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասից 2023թ. ապրիլի 11-ին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղին հարակից մարտական դիրքերում մահացու հրազենային վիրավորում են ստացել զորամասի զինծառայողներ Արթուր Ավետիսի Սահակյանը, Մկրտիչ Արմենի Հարությունյանը, Նարեկ Գագիկի Սարգսյանը և Հենրիկ Վաչագանի Քոչարյանը։ Եվս 6 անձ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ և բուժօգնություն ստանալու համար տեղափոխվել բժշկական հաստատություններ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով, ինչպես նաև՝ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են մեկ վարույթում։ Ստեղծվել է քննչական խումբ։

Ըստ նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով ավտոմեքենայով մոտեցել են սահմանին ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, որից հետո ռասայական, ազգային, էթնիկ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության, թշնամանքի շարժառիթով հրազենային զենքերից կրակոցներ են արձակել ՀՀ զինծառայողների ուղղությամբ։ Ապա Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ ԶՈՒ զինծառայողների և մարտական դիրքերի ուղղությամբ կրակոցներ են արձակել նաև այլ զինատեսակներից:

Ադրբեջանական ԶՈւ զինծառայողների նշված հանցավոր գործողությունների արդյունքում ՀՀ ԶՈՒ 4 զինծառայող զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ բոլոր գործողությունները դեպքի հանգամանքները պարզելու, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների հանցավոր գործողություններին լիարժեք իրավական գնահատական տալու ուղղությամբ։