Հայ զինծառայողի ադեկվատ արձագանքը առնվազն ուշացած էր. Թագուհի Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
Բոլորը

Սոթքում երեկ  կրակոցները տևել են մոտ 15-20 րոպե, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ես տեղեկացա, որ Սոթքի հանքում աշխատակիցներին անմիջապես տարհանել են, որ հնարավոր վտանգները չեզոքացնեն, քանի որ եղել են անկանոն կրակոցներ», – ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ այսօր հարաբերական անդորր է. մեկ-երկու խուլ ձայներ են լսվել շատ հեռվում:

Ինչ վերաբերվում է Տեղ համայնքում տեղի ունեցածին՝  նա ասաց, թե լավ ազդակ չէ, երբ  թշնամուն տեսնելուց հայ զինծառայողները նրանց չեն ոչնչացնում:

«Դասագրքային ճմշատություն գոյություն ունի՝ եթե ցանկացած զինծառայող տեսնում է, որ թշնամին մոտենում է, նա այլ բան չունի անելու, քան ոչնչացնել թշնամուն, բայց մենք տեսանք, որ երեկ այդ կանոնը չի պահվում, ես բացարձակ չէի ցանկանա, որ երեկվա տեսանյութը շրջանառվեր», – ընդգծեց պատգամավորը:

Թովմասյանն ասաց, թե ՀՀ զինված ուժերն ունեն մեկ քայլ անելու անհրաժեշտություն ու պարտականություն՝ երեկվանից ավելի հզոր լինել ու երեկվանից ավելի լավ պաշտպանել մեր հայրենիքի սահմանները:

«Ոչ ոք, մեզնից բացի, մեր հողը չի պաշտպանելու: Մենք չենք կարող խաղաղություն գոռալով  պաշտպանել մեր հողը. մենք գոռում ենք խաղաղություն, իրենք նվաճում են մեր հողը», – ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:

Թագուհի Թովմասյանն ընդգծեց, որ հայ զինծառայողի ադեկվատ արձագանքը առնվազն ուշացած էր։

Մանրամասները՝ տեսանյութում։