Մեծ կոռուպցիոն ռիսկեր կան էստեղ․ Արամայիս Փաշինյանը՝ հայտարարագրված խոշոր կանխիկ գումարների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
Բոլորը

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ ԱԺ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում, մրցութային խորհրդի որոշմամբ, առաջադրվել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը:

Իր ելույթում Փաշինյանն ասաց. «Ակնհայտ է, որ կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից որքան էլ կարևոր լինի աշխատավարձերի բարձրացումը, ոլորտ բարեվարք հանրային ծառայողների ներգրավումը կամ հանցագործողությունների դեպքում պատժի անխուսափելիությունը, անհրաժեշտ է հնարավորինս փակել կոռուպցիոն գայթակղությունների դռները՝ այդպիսով կանխարգելելով հնարավոր կոռուպցիոն երևույթները»:

Ըստ նրա՝ դա հնարավոր է անել համապատասխանության գնահատման միջազգային չափորոշիչների ներդրման, ներքին վերահսկողության համակարգերի կատարելագործմամբ, ներքին աուդիտի ինստիտուտի զարգացմամբ, թվային գործիքների ներդրմամբ, օրենսդրական խութերի վերացմամբ և այլն:

«Մեծ կոռուպցիոն ռիսկեր կան էստեղ»,- ասաց Արամայիս Փաշինյանը՝ անդրադառնալով հայտարարագրված խոշոր կանխիկ գումարների մասին պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին։

Մանրամասները՝ տեսանյութում։