Տեղ գյուղում ադրբեջանական հարձակումը կյանքի գնով հետ մղած զինվորներից մեկը՝ Արթուր Սահակյանը, Գյումրիից էր

Լուրեր

08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքի մարզի Տեղ սահմանամերձ գյուղում երեկ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված 4 զինծառայողներից մեկը` 23-ամյա Արթուր Սահակյանը, Գյումրիից է։ Նրա ընկերներից մեկը Factor.am-ին տեղեկացրեց, որ Արթուրը Գյումրու Ակադեմիական վարժարանն ավարտելուց հետո սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, զինվորական ծառայության էր անցել «Պատիվ ունեմ» ծրագրով, սպա էր։ Նա, ըստ մեր զրուցակցի, մարզիկ էր, կարատեից ստացել էր սև գոտի։

«Բնավորությամբ ընկերասեր, ակտիվ, հասնող ու անչափ հայրենասեր էր, որի ապացույցներից մեկն էլ Վազգեն Սարգսյանի անվան համալսարան ընդունվելն ու ավարտելն էր», – պատմեց նա։ Նա ընտանիքի միակ տղան էր, ունի քույր։

Հիշեցնենք, որ երեկ Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, վեց վիրավոր։ Զոհերից Արթուր Սահակյանը Գյումրիից էր, Մկրտիչ Հարությունյանը՝ Թալինից, Նարեկ Սարգսյանը՝ Սևան քաղաքից, իսկ Հենրիկ Քոչարյանը՝ Վայքից։

Արմիկ Մովսիսյան