ՊՆ-ն հորդորում է հայկական կողմի կորուստների վերաբերյալ չճշտված տեղեկություններ չհրապարակել
Հասարակություն
11.04.2023 | 19:59Ժամը 19:55-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։
«Հորդորում ենք չհրապարակել հայկական կողմի կորուստների վերաբերյալ չճշտված տեղեկություններ: Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները կլինեն շարունակական»,-նշված է հաղորդագրության մեջ: