Ապրիլի 10-ից չեն կարողանում մեքենաներ արտահանել․ մաքսատնից տեխկարգավորման հավաստագիր են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
Բոլորը

Գործարարներին ու քաղաքացիներին անհասկանալի պատրվակներով ու բացատրություններով թույլ չէին տալիս մեքենաները դուրս բերել Հայաստանից։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ իրենց ավելի վաղ դիմել են ֆիզիկական և իրավաբանական անձինք: Նրանք, մասնավորապես, հայտարարել են, որ ապրիլի 10-ից սկսած չեն կարող արտահանել իրենց տրամադրության տակ գտնվող մեքենաները։ Մաքսատանը նրանցից պահանջում են տեխնիկական համապատասխանության սերտիֆիկատներ։
«Երբ քաղաքացիները հարցնում էին, թե որտեղից վերցնեն այդ սերտիֆիկատները, մաքսատանը պատասխանում էին, որ չգիտեն»,-հայտնեց Դանիելյանը։
Այդ քաղաքացիներից մի քանիսը դիմել են և՛ էկոնոմիկայի նախարարություն, և՛ Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին, սակայն երկու դեպքում էլ ստացել են բացասական պատասխան։ Նրանց ուղարկել են մասնավոր կազմակերպություններ, որոնք իրենց հերթին հայտարարել են, որ հավաստագրի տրամադրման համար իրենց անհրաժեշտ կլինի GLONASS նավիգացիոն համակարգ։ Բայց այն կարելի է ակտիվացնել միայն Ռուսաստանում։

«Ընդ որում, այնտեղ էլ որոշվել է հետաձգել դրա ներդրումը։ Հայաստանում այն ոչ ոք չի տեղադրում։ Այսինքն՝ քաղաքացիներից պահանջում էին սերտիֆիկատ, որը գրեթե անհնար է ստանալ»,- դժգոհեց պատգամավորը՝ հավելելով, որ գիշերվանից, ինչպես նշեց պատգամավորը, թույլ են տվել դուրս բերել մեքենաները, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ նման բան չի կրկնվի։

Մանրամասները՝ տեսանյութում։