Երանելի բանակցային ժառանգություն էր ստացել․ Փաշինյանը Կապանում հրապարակել է․ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բանակցային գործընթացի հանրայնացման կարիքը մենք չունենք, դա արել է Նիկոլ Փաշինյանը Կապանի իր ասուլիսի ժամանակ՝ հստակ ներկայացնելով, թե այդ պահին ինչ բանակցային ժառանգություն է ստացել ինքը և իր խումբը: Այս մասին այսօր ԱԺ-ում խորհրդարանական հայտարարությունների ժամին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին, ով նշել էր․ «Հանրայնացրե՛ք ձեր մասնակցած այդ բանակցային գործընթացները: Չէ՞ որ Սերժ Սարգսյանն արդեն մի էջ հրապարակել է: Մենք կաշկանդված ենք որպես իշխանություն, դուք հանրայնացրեք»:
մամիջանյանը քաղաքացիներին հորդորեց բացել, նայել այդ փաստաթղթերը և հասկանա;, թե այն ինչ «երանելի ժառանգություն» էր:

Նա նաև հիշեցրեց, որ դրանից հետո համանախագահները հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով չհրապարակել կոնֆիդենցիալ փաստաթղթերը։
«Ի թիվս հազարավար տարբերությունների՝ հենց դա է ձեր և մեր տարբերությունը, որ մենք հասկանում ենք, թե ինչը կարելի է հրապարակել, ինչը՝ ոչ: Դրանից հետո դրա մասին խոսել են ՌԴ ներկայացուցիչները՝ ասելով, որ Շուշին երբեք չի եղել բանակցային գործընթացում որպես շրջանառվող կամ քննարկվող փոխզիջում»,-ասաց Մամիջանյանը:

Ընդդիմադիր պատգամավորը մեջբերեց նաև Ալիևի խոսքերն այն մասին, որ այն ժամանակվա փաստաթղթերով Քելբաջան ու Լաչինը երբեք չէին դառնալու ադրբեջանական:

«Եկեք հիշենք, թե 2018 թվականին ինչպես է Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածության եկել Ադրբեջանի նախագահի հետ, սահմանային լարում չստեղծել, քանի որ ինքը ներքաղաքական խնդիրներ ունի: Փառք Աստծո՝ էլի հայ զինվորի կյանք է փրկվել, բայց փաստացի՝ մեզ վրա Ալիևին են բերել»,-հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:  Հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանի բանավոր հրամանը Սյունիքի հատվածից զորքերի հետ կանչելու մասին,  այն հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Հիշեցնեմ՝ Սուս, Աղավնո բնակավայրերի հանձնումը, որը, ըստ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություն, պետք է տեղի ունենար շատ ավելի ուշ և դրա հետևանքով է, որ այսօր Ադրբեջանը հնարավորություն ունի այսօր շրջափակման մեջ դնել Արցախը»,-ասաց Մամիջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։