Դա այն դեպքերից չէ, որ պատասխանատվություն ենթադրի. Ռուբեն Ռուբինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցիների միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքրված է, որ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքվի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Աշխատանքները շարունակվում են, վերջին զարգացումն այն է եղել, որ Ադրբեջանն իր նկատառումներն էր փոխանցել, բայց դա բավականին երկար ժամանակ առաջ էր: Հիմա հայկական կողմն աշխատում է իր առաջարկների վրա»,-ասաց նա:

Հարցին, թե այս առումով Թուրքիայի կողմից նախապայմաններ դրվում են, Ռուբինյանը բացասական պատասխան տվեց. «Առնվազն իմ շփումներում նման բանի չեմ հանդիպել»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ադրբեջանցիները հատել էի ՀՀ սահմանը, մտել գյուղ և թակել դռներ, Ռուբինյանը նշեց. «Համապատասխան գերատեսչությունները կտեղեկացնեն հանրությանը: Եթե մենք խոսում ենք վերջին իրադարձության մասին, ես չեմ կարծում, որ դա այն դեպքերից է, որը պատասխանատվություն է ենթադրում, որովհետև առնվազն հրապարակված հաղորդագրությունից ես տպավորություն չեմ ստացել, որ անվտանգային ինչ-որ խնդրի հետ գործ ունենք»:

ԱԺ փոխխոսնակը խոսեց նաև Տեղ գյուղի տարածքում ադրբեջանցիների դիրքավորվելու դեպքի մասին՝ նշելով. «Դա պետք է պարզվի համապատասխան քննությամբ, դրա արդյունքում կարելի կլինի ասել՝ թերացում եղել է, թե ոչ: Եվ եթե եղել է, ով է թերացողը»:

Մանրամասները՝ տեսանյութում։