Մհեր Սահակյանի մոտ հայտնաբերվել է մկրատ, որի վրա եղել են արյան հետքեր․ Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 18:50
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում ներկայացնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը։

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Վլադիմիր Վարդանյանի հետ միջադեպից հետո ձերբակալված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է կոտրված մկրատ, որի վրա եղել են արյան հետքեր։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց վարդապետյանը։

Դատախազի խոսքով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները պատմել են, որ Մհեր Սահակյանը՝ միջադեպից հետո իրենց հետ զրուցելու ժամանակ, լարված ու նյարդային շարժումներ անելով, աշխատանքային սեղանից վերցրել է մկրատը և կոտրել է՝ վնասելով ինքն իր մատը։

Նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել «Հայաստան» խմբակցության փորձագետ Աղասի Մաթիլյանը և Արծվիկ Մինասյանի օգնական Արամ Մկրտչյանը։

Վարդապետյանը նաև հայտնեց, որ Մհեր Սահակյանի արյան մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ, հոգեներգործուն նյութերի, ինչպես նաև ալկոհոլի առկայությունը պարզելու նպատակով քրեական վարույթի ընթացքում որոշումներ են կայացվել՝ դատաքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Մհեր Սահակյանը հրաժարվել է հետազոտման համար նմուշներ ստանալու մասին որոշման պահանջը կատարելուց և արյան նմուշներ հանձնելուց։

Մանրամասները՝ տեսանյութում։