Հրապարակեք իմ և Գեղամ Նազարյանի հարցաքննությունները, այստեղ գրվածը ճիշտ չէ․ Մինասյանը՝ Վարդապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ին միջնորդում է անձեռնմխելիությունից զրկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։

Որպես պրոֆեսիոնալ իրավաբան խնդրեմ նախ հստակեցնել թե’ միջնորդագրում, թե’ նաև ձեր խոսքում վկայակոչում եք առերես հարցաքննությունները և ասում եք պնդեց այս կամ այն։ Նախ ասեք, այդ պնդումը վերաբերում է որպես վկա տրված ցուցմունքին, թե՞ առկա հակասություններին, մենք առերես հարցաքննությունների ժամանակ միայն հակացությունների մասով ենք առերես հարցաքնվել։ Այս մասին ԱԺ հերթական նիստում դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Միանասյանը։

«Հակասությունները վերաբերել են երկու բանի՝ արդյո՞ք Մհեր Սահակյանի ձեռքում եղել է որևէ առարկա, երկրորդ՝ ո՞վ է առաջին քայլը արել։ Ձեր միջնորդագրում և նաև ձեր խոսքում վերագրվում են բաներ, որոնք իրականում կապ չունեն ոչ ցուցմունքների, ոչ՝ առերես հարցաքննությունների հետ։ Իմ և Գեղամ Նազարյանի հարցաքննությանը վերաբերվում է մի պնդում, որ մենք ընդունել ենք Մհեր Սահակյանի հակաիրավական վարքագիծը, կխնդրեմ, որպեսզի ներկայացնենք, ի՞նչ հիմնավորումներով եք եկել այդ եզրակացությանը։ Երրորդը՝ Մհեր Սահակյանի ինքնապաշտպանության և անհրաժեշտ պաշտպանության գործողությունը դուք ասեցիք, որ հավաստի չի համարվել։ Խնդրեմ ներկայացրեք, ի՞նչ ապացույցների վրա եք եկել այդ եզրակացության, որովհետև առնվազն ո՛չ Եղիշե Կիրակոսյանը, ո՛չ Տիկին Ղազարյանը չեն հերքել, որ քայլ կատարել է արդյոք պարոն Վարդանյանը դեպի Մհեր Սահակյանը, թե՝ ոչ։ Ես և Գեղամ Նազարյանը պնդել ենք,մեր գործընկերները չեն հերքել, ի՞նչ փաստերի հիման վրա եք եկել այդ եզրակացության»,- ասաց պատգամավորը։

«Հրապարակեք իմ և Գեղամ Նազարյանի առերես հարցաքննությունների արձանագրությունները, այստեղ գրվածը ճիշտ չէ»,- հորդորեց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։