«Մեա կուլպա» սկզբունքը գործելու է մինչև վերջ, հիշե՛ք. Վարդանյանը՝ ՄԻՊ թեկնածուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

ԱԺ-ում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրած ՄԻՊ թեկնածուի՝ Անահիտ Մանասյանի ընտրության հարցը։

Եթե գալիս է ՄԻՊ թեկնածուն և խոսում է ամեն ինչից, որը որևէ կապ չունի մարդու իրավունքների հետ և տեղի է ունենում լարում, որը չենք փորձում որևէ եղանակով նվազեցնել, դա ոչ միայն թեկնածուի խնդիրն է, այլ՝ նիստը կազմակերպողի։ Այս մասին այսօր ԱԺ իր ելույթում ասաց ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ապրիլի 4-ին Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին, որտեղ քննարկվում էր նաև ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածուի առաջադրման հարցը։

«Տամ հուշում՝ տվյալ պարագայում պարզապես անհրաժեշտ էր հայտարարել ընդմիջում, զրուցել պատգամավորների հետ և ասել՝ կամ այդ նիստը չի ավարտվելու և ՄԻՊ թեկնածու չի առաջադրվելու կամ նիստը պետք է շարունակվի քաղաքակիրթ եղանակով։
Մարդու իրավունքների պաշտպանության հետ որևիցե կապ չուներ թեկնածուն, վտանգավոր է նման մարդու բերել և առաջադրել ՄԻՊ պաշտոնում»,- նշեց Վարդանյանը։

«Շնորհակալություն եմ ուզում հայտնել Թագուհի Թովմասյանին այդ օրվա նիստն ավարտին հասցնելու համար, որովհետև այդ թեկնածուին առաջադրողները հանձնաժողովի նախագահին թողել էին մենակ և պատկերացնում եմ, թե ինչ ծանր էր իր համար»,- ասաց պատգամավորը։

Վարդանյանը նշեց, որ հատկապես ուզում է անդրադառնալ Էդգար Ղազարյանի վարքագծին․ «Ազատ խոսքն արժեք է, մենք պարտավոր ենք լսել ամենախիստ քննադատությունները, բայց խոսքի ազատությունն ունի սահմանափակումներ։ Նա ասում էր, որ ՄԻՊ թեկնածուի առաջադրման գործընթացն ապօրինի է, բա ինքն ինչի՞ էր մասնակցում այդ գործընթացին, եթե չէին ուզում շոու սարքեին, թող չմասնակցեին,ասեին գործընթացն ապօրինի է»։

Պատգամավորի խոսքով՝ ապրիլի 4-ին կայացած հանձնաժողովի նիստը, որպես այդպիսին՝ հաճելի չէր ու դրա ընթացքում բաց մնացին շատ հարցեր, օրինակ՝ ընդդիմության թեկնածուի մասնագիտական կարողությունների հարցը։
Վարդանյանը խոսեց ՔՊ առաջադրած թեկնածուի մասնագիտական որակների մասին․ «Անահիտ Մանասյանին ճանաչում եմ ուսանողական տարիներից, այն եզակի ուսանողներից էր, որի մասնակցությամբ սեմինարիներին անպատրաստ գնալը վտանգավոր էր, որովհետև կարող էր ցանկացած սխալի վրա քեզ բռնացնել, նա երկար և սկզբունքային ճանապարհ է անցել»։

Վարդանյանի խոսքով՝ լուրջ մոտեցում չէ Մանասային մեղադրել նրա համար, թե նախորդիվ ինչ պաշտոններ է զբաղեցրել և որ մարմիններում․ «Թաթոյան Արմանը, երբ ՄԻՊ պաշտոնում առաջադրվում էր՝ նա Արդարադատության փոխնարար էր, բայց, չգիտես ինչու, նման հարց չէր առաջանում»։
Մանրամասները՝ տեսանյութում։

«Մեա կուլպա» սկզբունքը գործելու է մինչև վերջ, հիշե՛ք»,- ասաց Վարդանյանը՝ դիմելով ՄԻՊ թեկնածուին։

Մանրամասները՝ տեսանյութում։