Դուք սելեկտիվ արդարադատություն իրականացնող դատախազության ներկայացուցիչն եք․ Գալստյանը՝ ՄԻՊ թեկնածուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-ում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրած ՄԻՊ թեկնածուի՝ Անահիտ Մանասյանի ընտրության հարցը։

«Այսօր, երբ թշնամին քայլելով մտնում է սահմանամերձ գյուղեր, երբ լրանում է Լաչինի շրջափակման 4-րդ ամիսը․․․, երբ Արցախի հումանիտար աղետն անհաղթահարելի մասշտաբների է հասնում, երբ Բաքվի բանտերում ռազմագերիներ են խոշտանգվում, երբ Հայաստանի դեմոկրատիայի փքված փուչիկն ընդամենը փչված փուչիկ է, երբ խաղաղության օրակարգը սին է, իսկ Հայաստանի անունից բանակցողը պատրաստ է ցանկացած զոհողության, ԱԺ-ում քննարկվում է ՔՊ-ի ներկայացրած ՄԻՊ քեկնածուի հարցը»,- այս մասին ԱԺ նիստում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Մեր բևեռացված, անհանդուրժող, արժեքային և անվտանգային բազմաթիվ սպառնալիքներ ապրող պետական ինստիտուտների նկատմամբ հավատը կորցրած, աղետալի և ողբերգական իրականության մեջ հայտնված հասարակությանը իսկապես անաչառ ՄԻՊ է հարկավոր։

Ի դեպ մենք ունեինք նման ՄԻՊ, ով քաղաքական մեծամասնության քիմքով չէր և քաղաքական բոլշևիզմը չհանդուրժեց նրան։

Տիկի՛ն Մանասյան, արդյո՞ք դուք եք այն անձը, որը բավարար կամք և անաչառություն կդրսևորի պետական մարմիններից և նրանց ապօրինություններից պաշտպանելու քաղաքացին, ո՞ւմ կամ ի՞նչի վրա եք հենվելու պաշտպանելու ՀՀ քաղաքացու հիմնարար ազատություններն ու իրավունքները, իրավունքի՞, թե՞ քաղաքական մեծամասնության հավատարմության վրա։

Ես չեմ հավատում ո՛չ ձեր խիզախությանը, ո՛չ էլ՝ անաչառ լինելուն։ Դուք սելեկտիվ արդարադատություն իրականացնող դատախազության ներկայացուցիչն եք»,- նշեց Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։