Ո՞նց եք պաշտպանելու մարդու իրավունքները, երբ գնահատական տալուց կաշկանդվում եք․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺ-ում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրած ՄԻՊ թեկնածուի՝ Անահիտ Մանասյանի ընտրության հարցը։

ՄԻՊ-ը պետք է լինի ազատ, անկաշկանդ և չվարանի այս կամ այն երևույթի վերաբերյալ իր տեսակետներն արտահայտելուց: ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ նկատելով, որ Մանասյանը իր գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությամբ չի զբաղվել:

«Երբ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջարկում է մի մարդու, ով այս պահին աշխատում է Գլխավոր դատախազությունում, ինձ մոտ արդեն մտավախություն առաջացավ, քանի որ դա իրոք կաշկանդող հանգամանք է»,- ասաց Նազարյանը։

Պատգամավորը ՄԻՊ պաշտոնում առաջադրված թեկնածու Անահիտ Մանասյանի՝ այժմ Դատախազությունում աշխատելու փաստը կաշկանդող հանգամանք է համարում։ Պատգամավոր դա համարում է ոչ թե Մանասյանի, այլ պետության, իրենց բոլորի խնդիրը, որ չեն կարողացել գտնել մեկին, որը իրոք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվել է տարիներ շարունակ՝ անկախ նրանից՝ կհավանե՞ն նրա գործունեությունը, թե՞ ոչ, կսիրե՞ն, թե՞ ոչ:

«Այս ձևով մենք ՄԻՊ կառույցը վերածում ենք Դատախազությանը կից կառույցի: Այսպես մենք հեռու չենք գնա: Այսպես ՄԻՊ ինստիտուտը չի կայանա»,-նշեց Նազարյանը:

Պատգամավորը դժգոհեց՝ ՄԻՊ թեկնածուն գնահատականներ տալուց կաշկանդվում է, անհարմար է զգում գնահատականներ տալ, քանի որ նրա ղեկավարը՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ հենց ԱԺ նիստերի դահլիճում է։

«Ո՞նց եք պաշտպանելու մարդու իրավունքները, երբ գնահատական տալուց կաշկանդվում եք»,- ասաց պատգամավորը՝ դիմելով ՄԻՊ թեկնածուին։

Նա նաև նշեց՝ լսել է, որ Մանասյանն իր ոլորտում շատ լավ մասնագետ է:

«Հիմա պետությունը կորցնում է լավ մասնագետի, որը իր տեղում պետք է լիներ, իր տեղում աշխատեր: Բայց կրկնում եմ՝ սա Ձեր մեղավորությունը չէ, սա մեր բոլորի մեղավորությունն է, որ 3 խմբակցություններով չկարողացանք գտնել Մարդու իրավունքների իսկական պաշտպանի»,-ասաց Նազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։