Ովքեր են Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում առաջադրված հայ թեկնածուները

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների մի շարք ներկայացուցիչներ տարբեր կուսակցությունների կողմից առաջադրվել են որպես պատգամավորի թեկնածու մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում, գրում է Gercek news-ը։ Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Կարո Փայլանն այս անգամ չի առաջադրվել երկու ժամկետի սահմանափակման պատճառով։ Չնայած դրան՝ հայազգի թեկնածուներ կան ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներում։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հայ թեկնածու հայտնի բժիշկ Սևան Սիվաջըօղլուն Ստամբուլից, ըստ աղբյուրի, լավ հնարավորություն ունի մտնելու Թուրքիայի Ազգային մեծ ժողով, քանի որ նա 9-րդն է ԱԶԿ-ի թեկնածուների շարքում այն ընտրատարածքում, որտեղ կուսակցությունը 2018թ-ին ստացել էր 13 մանդատ։

Ստամբուլից մեկ այլ հայ թեկնածու՝ գլխավոր  ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP) Մարգարիտ Դիքմեն, ընտրվելու փոքր շանսեր ունի,  քանի որ նա 23-րդ տեղն է զբաղեցնում թեկնածուների ցանկում այն ընտրատարածքում, որտեղ կուսակցությունը նախկինում ստացել էր 9 մանդատ:

Թուրքիայի Աշխատավորական կուսակցությունից Ստամբուլում առաջադրված է գրող, պատմաբան Մասիս Քյուրքջուգիլը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանական ու նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 14-ին։

Էմմա Չոբանյան