Ղազախստանը մտադիր է Ադրբեջանի միջոցով մեծացնել նավթի արտահանումը՝ շրջանցելով ՌԴ-ին

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին Աստանայում տեղի ունեցած բանակցությունների հիմնական թեման  եղել է ղազախական  նավթը Բաքվի միջոցով միջազգային շուկաներ հասցնելն է ՌԴ-ին շրջանցելով։

«Մեր պայմանավորվածությունների շնորհիվ այս տարի ղազախական նավթի առաջին խմբաքանակն ուղարկվել է Ադրբեջանի տարածքով։ Հաջորդ քայլը մատակարարումների ծավալների ավելացումն ու դրանք երկարաժամկետ, կայուն դարձնելն է»,- ասել է Տոկաևը։ Այսօր էլ Ղազախստանի փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Սերիկ Ժումանգարինը խոսել է Ադրբեջանով նավթ արտահանելու ծրագրերից, գրում է Kazinform-ը։

«Նախորդ տարի KazMunayGas-ը և SOCAR-ը վերջապես պայմանագիր էին ստորագրել։ 2023 թվականից մենք նախատեսում ենք 1,5 միլիոն տոննա նավթ մատակարարել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։ Գործընթացն արդեն սկսվել է մարտին, ուղարկվել են առաջին երկու լցանավերը՝  20 հազար տոննա, իսկ ապրիլի համար՝ 125 հազար տոննա»,-ասել է Ժումանգարինը։ Նա նաև նշել է, որ Բաքուն այլ երթուղիներ ևս առաջարկում է։

«Օրինակ՝ Բաքու-Սուփսա, բայց հիմա մենք հաշվարկում ենք նավթամուղի տեխնիկական բնութագրերը։ Մեծ ծավալներ փոխադրվում են նաև երկաթուղով դեպի Բաթումի և Փոթի նավահանգիստներ։Ամենագլխավոր  խնդիրը, որը մենք այժմ ուսումնասիրում ենք, ճանապարհային քարտեզն է՝ ղազախական և ադրբեջանական կողմից տրանսպորտային խոչընդոտները վերացնելու համար»,-ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ երեկ քննարկվել է նաև համատեղ ձեռնարկության ստեղծման հարցը, որը կլինի միասնական օպերատոր այդ տարանցիկ երթուղու համար։

Էմմա Չոբանյան