Հայաստանը պետք է բացառի Ռուսաստանի պահանջով հետախուզվող անձանց հանձնելու պահանջները կատարելը

Լուրեր

08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
Բոլորը

ՀՔԱՎ-ը էքստրադիցիայի արգելքի մասին հայտարարություն է տարածել։

Հայտարարությունը՝ ստորև․

«Ի արձագանք ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՌԴ քաղաքացի Յ․Տ․-ին  բերման ենթարկելու և վերջինիս ՌԴ-ին հանձնելու (էքստրադիցիա) ենթադրյալ վտանգի մասին լուրերի,

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան ՀԿ-ն, ստանձնելով նշված քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության գործառույթը,

միաժամանակ հայտարարում է, որ ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ՀՀ են եկել՝ իրենց քաղաքացիության կամ բնակության պետությունում իրենց քաղաքական հայացքներով կամ  համոզմունքներով պայմանավորված հետապնդումների պատճառով, իրենց պետությունում կան նրանց դեմ հարուցված քրեական գործեր, միաժամանակ կա իրական վտանգ և սպառնալիք, որ իրենց պետություն հետ վերադառնալու դեպքում կենթարկվեն ֆիզիկական և հոգաբանական բռնությունների, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի, խոշտանգումների կամ մահապատժի,

ապա ՀՀ-ն՝ հանձին համապատասխան իրավասու մարմինների,

պարտավո՛ր է ձեռնպահ մնալ այդ անձանց պահանջող երկրին հանձնելու/արտահանձնելու գործընթացի կազմակերպումից։

Համաձայն ՀՀ Սահմանադրության, ներպետական օրենսդրության և ՀՀ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների, ոչ ոք չի կարող հանձնվել օտարերկրյա պետությանը, անգամ եթե դա անձի քաղաքացիության պետությունն է, եթե լուրջ հիմքեր կան կասկածելու, որ այդ պետությունում անձը կարող է ենթարկվել խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի:

Ուստի, նման վտանգների առկայության դեպքում անձին հանձնելուն ուղղված ցանկացած գործողություն ոչ միայն ուղղակիորեն խախտում է ՀՀ օրենսդրության մաս կազմող իմպերատիվ նորմերը, այլ նաև հանդիսանում է ժողովրդավարական և իրավական արժեքների դեմ ուղղակի ոտնձգություն։ Ուստի գրասենյակը կոչ է անում ՀՀ իրավապահ մարմիններին՝ ձեռնպահ մնալ նման ոչ իրավաչափ գործողություններից և յուրաքանչյուր պարագայում կոչված լինել Մարդու՝ գերագույն արժեքի իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը։ 

* Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը միաժամանակ հայտնում է, որ բոլոր այն օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր իրենց ունեցած համոզմունքների պատճառով իրենց երկրում ենթարկվել են հետապնդումների և այժմ գտնվում են ՀՀ-ի կողմից իրենց հանձնելու իրավական խնդրի առաջ, կարող են դիմել Կազմակերպությանը՝ համապատասխան իրավական աջակցություն ստանալու համար»։