Թեհրանը դրական է գնահատում է Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հեռախոսազրույցը

Լուրեր

06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
Բոլորը

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին այսօրվա իր ճեպազրույցում անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ հարաբերություններին, գրում է Մեհր գործակալությունը։ Խոսելով Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտած մեկնաբանություններին և Բաքվում Իրանի դեսպանի փոփոխության մասին հաղորդագրություններին, Քանանին հայտարարել է, որ ԱԳՆ-ում դիվանագիտական պաշտոնների փոփոխությունն ու վերափոխումը սովորական է, և ոչ մի նոր բան չկա Ադրբեջանի  հետ կապված։

Ընդգծելով, որ Իրանը կարևորում է իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, որպես տարածաշրջանում հարևան երկրի, Քանանին կոչ է արել ադրբեջանական կողմին կենտրոնանալ ընդհանուր շահերի վրա և թույլ չտալ, որ չարաշահումներ կատարվեն այն կողմերի կողմից, որոնք ցանկանում են իրականացնել իրենց ոչ լեգիտիմ շահերը՝ տարաձայնություններ և լարվածություն ստեղծելով հարևան երկրների միջև։  Ըստ Քանանիի՝ Իրանը միշտ ընդգծել է քաղաքական շրջանակների և երկխոսության դիմելու անհրաժեշտությունը ու հավելել, որ չնայած առաջացած լարվածությանը՝ Թեհրանը փորձել է թյուրիմացությունները հարթել երկխոսության ճանապարհով։

Բաքվի կողմից վերջին քայլերն անվանելով շտապողական ու անարդյունավետ՝ Քանանին հայտարարել է, որ Իրանը դրական է գնահատում Իրանի և Ադրբեջանի բարձրաստիճան դիվանագետների վերջին հեռախոսազրույցը։

Հավելենք ապրիլի 8-ին  Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը  հեռախոսազրույցներ էին ունեցել  և քննարկել Բաքվի ու Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը և տարածաշրջանային որոշ խնդիրներ։

Էմմա Չոբանյան