Հավաքի ժամանակ կոչ են արել կախաղան հանել․ վարույթ կա՞ հարուցված․ պատգամավորը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի կառավարությունն առաջարկում է ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների համար ներդնել ատեստավորման համակարգ՝ հետագայում բարձրացնելով նրանց աշխատավարձը: «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում ներկայացրեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Ատեստավորման համակարգն արդեն ներդրվել է զինված ուժերում և ոստիկանությունում։ Քննարկվում են այդ համակարգին ազգային անվտանգության ծառայությունը միացնելու ծրագրերը։

«Վերջերս Ազգային ժողովի դիմաց ինչ-որ հավաք էր իրականացվում ընդդիմության կողմից հովանավորվող մի հասարակական կազմակերպության կողմից, և այդ հավաքի ժամանակ հնչում էին բռնության կոչեր, անգամ մահվան սպառնալիքներ․ կախաղան հանելու մասին է խոսքը»,- դիմելով ՆԳ փոխնախարարին՝ այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր վահագն Ալեքսանյանը և հետաքրքրվեց, թե արդյոք արդեն կա հարուցված վարույթ այս գործով․ ինչ գործողություններ են ձեռնարկվում։

ՆԳ փոխնախարարը պատասխանեց, որ բռնության ցանկացած կոչ, աղաղակումներ միանշանակ անթույլատրելի են, և ՆԳՆ ոստիկանության հիմնական խնդիրը հավաքի ժամանակ հասարակական կարգն ապահովելն է։

«Այդ միջադեպի ժամանակ մեր ծառայողները եղել են տեղում և պատշաճ իրականացրել են իրենց գործառույթները։ Իսկ վարույթ հարուցելու լիազորություն մենք չունենք, կարծում եմ՝ Գլխավոր դատախազության գործընկերները հետևել են պրոցեսին և համապատասխան հատկանիշների առկայության պարագայում գուցե հարուցված է քրեական վարույթ, այդ մասին տեղեկություն չունեմ»,- նշեց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։