Ադրբեջանցիները գալով Ղարաբաղ՝ կհրահրեն կռիվներ, կդատեն մարդկանց, կճնշեն հայ լինելու փաստը․ Հրանուշ Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է, որ Ադրբեջանը վարում է Լեռնային Ղարաբաղը հպատակեցնելու քաղաքականություն, ինչը, ի վերջո, կարող է բերել էթնիկ զտման․ «Ադրբեջանն ուժ է ցուցադրում՝ ոչնչացնելու ԼՂ-ի կամքը՝ այնտեղ ապրելու, ինչպես նաև կամարտահայտման շանսը՝ խաղաղության առաջիկա պայմանագրում ամրագրելու։ Նա կարծում է՝ ինչքան ծանր իրավիճակ լինի, այնքան շատ դուրս կգան ԼՂ-ից, քիչ կլինեն ապրողները և կամարտահայտման հավանական պրոցեսում շատ ադրբեջանցի կներգրավվի։ Դա կնշանակի, որ կամարտահայտումը մեկ լուծում ունենա»։

Ազգագրագետը չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում, մի մոդել, որը, ըստ նրա, «միջազգայինների ուղեղում է»։ Հրանուշ Խառատյանը հիշեցնում է 20-րդ դարի ընթացքում Ադրբեջանի կոշտ քաղաքականությունը հայերի նկատմամբ, և կանխատեսում, որ նույն կերպ կվարվի Բաքուն՝ ունենալով ուղիղ իշխանություն Լեռնային Ղարաբաղի վրա․ ադրբեջանցիները, գալով Ղարաբաղ, ճնշելու են հայերի՝ հայ լինելու փաստը, հրահրելու են կռիվներ, մարդկանց դատելու են շինծու մեղադրանքներով։

Սա, ըստ ազգագրագետի, նշանակում է, որ Ադրբեջանի իշխանության տակ ԼՂ-ի հայերի կյանքը չպիտի կազմակերպվի․ խաղաղությունը հնարավոր է այդպես։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան