Քաո՛ս եք ստեղծում․ թշնամին գրավեց ՀՀ տարածքը, ծեծեցի՛ք իրար, թքեցի՛ք. գոնե՝ ճգնաժամը լուծենք միասին․ Դավիթ Սանասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպե՞ս գնահատել ՀՀ իշխանության կողմից այս պահին վարվող արտաքին քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԱՄՆ-ի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին և վերապահումով ընդունում համաժողովի Հռչակագրի՝ Ուկրաինայի պատերազմը դատապարտող հատվածը՝ պատճառաբանելով, թե ԼՂ-ի մասին չի ներառվել։ Կամ՝ Փաշինյանը սկսում է Հռոմի ստատուտի վավերացման պրոցես, սակայն երբ հայտնի է դառնում Պուտինին միջազգային ձերբակալման օրդերի մասին, Ալեն Սիմոնյանն ասում է՝ արագ վավերացնելու անհրաժեշտություն չկա․ «Դա ոչ դրական քայլ է ՌԴ-ի նկատմամբ, որի իմաստն ու ՕԳԳ-ն ես չեմ հասկանում։ ՀՀ-ն այս հարցում չպետք է պիոներ լինի, նման քայլ անելը ես ճիշտ չեմ համարում»։

Փաշինյանն ասում էր՝ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս ՀՀ-ից», ՌԴ ԱԳ փոխնախարարն ասաց՝ ակնկալում են, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ ՀՀ իշխանությունը ՌԴ-ից վախվորած քաղաքականություն է վարում, ինչը վտանգավոր է։

«Ինչո՞ւ ստատուտի թեման բացեցիք, եթե չէիք վավերացնելու, որ առևտո՞ւր անեք ՌԴ-ի հետ։ Վախվորածությունը վտանգավոր է ՀՀ-ի համար։ Չեմ ասում՝ մի օր ՀԱՊԿ-ից դուրս գանք, էն մյուս օրը՝ ԵՏՄ-ից, հաջորդ օրը՝ Պուտինին ձերբակալենք։ Պուտինի պես հանցագործը պիտի՛ ձերբակալվի, բայց ՀՀ-ն չի կարող նման ծանրություն վերցնել։ Ես չեմ առաջարկում դա, բայց իշխանության վախվորածությունը վերջ տվեք։ ՀՀ-ն պետք է հաշվարված, պայմանավորված քաղաքականություն վարի»,- ասաց Դավիթ Սանասարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան