Դիտարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները
Տնտեսություն
06.04.2023 | 12:55Այս շաբաթ Հայաստանում էին գտնվում ԱՄՆ առևտրի ներկայացուցչի գրասենյակի պաշտոնյաներ․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
« Պետական պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, գործարար դաշտի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներում դիտարկվեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։