Մենք կգնա՞նք, կապրենք մի տեղում, որտեղ մեր երեխան պատշաճ կրթություն չի ստանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պետական բյուջեից 440 290 000 դրամ կտրամադրվի Սյունիքի մարզում նոր որակյալ կրթահամալիրների ստեղծման նպատակով նախագծահետազոտական ծախսեր կատարելու համար։ Այս մասին րոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

«Ի հեճուկս բոլոր դժվարությունների Սյունիքի մարզի 40 գյուղական բնակավայրերում նախատեսվում է ստեղծել կրթահամալիրներ, որտեղ կիրականացվեն թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական, թե՛ ոչ ֆորմալ կրթության ծրագրեր երեխաների և մեծահասակների համար։ Կրթահամալիրները հագեցած կլինեն անհրաժեշտ լաբորատորիաներով, տեխնոլոգիաներով ու այլ գույքով, կունենան մարրզադահլիճ և հանդիսությունների սրահ, որոնք կծառայեն նաև իբրև բնակավայրի մշակութային և սպորտային միջավայր` կրթահամալիրը վերածելով համայքային կենտրոնի», –որոշման նախագիծը ներկայացնելիս ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը հայտնեց նաև, որ հարակից բնակավայրերից երեխաները կրթահամալիր կտեղափոխվեն հատուկ այդ նպատակով գնված տրանսպորտային միջոցներով` ուղեկցորդի ուղեկցությամբ։

Անդրեասյանի խոսքով՝ Նախատեսված 40 կրթահամալիրներից 7-ը կառուցվելու են Կապանում, 33-ը՝ Սյունիքի մարզի մյուս 7 խոշորացված համայնքներում:
40 կրթահամալիրներից 36-ը–ը նոր են կառուցվելու, 3 մոդուլային դպրոցներն արդեն կառուցման փուլում են, իսկ Տեղ գյուղի դպրոցը, որի շենքային պայմանները լավ վիճակում են, վերափոխվելու է կրթահամալիրի։

Նախարարը տեղեկացրեց, որ նույն աշխատանքները շարունակվում են մյուս մարզերում: «Արդեն ավարտել ենք այցերը Արարատի և Կոտայքի մարզերում. առաջիկա երկու ամսում պատկերը կամբողջանա բոլոր մարզերի գծով: Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ 300 դպրոցի ծրագրով մենք կնախագծենք և կկառուցենք շուրջ 150 կրթահամալիր գյուղական բնակավայրերում, ինչը թույլ կտա ամբողջությամբ կարգավորել փոքր գյուղական բնակավայրերում որակյալ կրթության հասանելիության հարցը»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տնտեսական բնույթի զարգացման ծրագրերը պետք է լինեն հենց կրթահամալիրների, հենց դպրոցների շուրջ, և այդ դպրոցներն ու առողջապահության առաջնային պահպանման օղակները պետք է դառնան գյուղերի և բնակավայրերի զարգացման անկյունաքարը: Խոսքը վերաբերում է բոլոր այն բնակավայրերին, որտեղ նախատեսվել է մոդուլային դպրոցներ կառուցել։

«Մենք պետք է ստեղծենք համայնքների զարգացման ծրագրեր։ Մենք անընդհատ ուզում ենք հասկանալ՝ ինչ անենք, որ գյուղական բնակավայրերի բնակչությունը ոչ թե նվազի, այլ ավելանա։ Պետք է պատշաճ պայմաններ ստեղծենք, և այս առումով դպրոցը, նախակրթարանը կամ մանկապարտեզն առանցքային նշանակություն ունեն։ Մենք պետք է նաև դպրոցների հետ ինտեգրենք ամբուլատորիաների կառուցման և վերականգնման ծրագրերը, որովհետև մենք մարդկանց քաջալերում ենք գնալ գյուղում ապրել։ եթե այնտեղ չլինի կրթության և առողջապահության պատշաճ հասանելիություն, մարդը չի գնա։ Եկեք մեզ վրա վերցնենք․ Մենք կգնա՞նք, կապրենք մի տեղում, որտեղ մեր երեխան պատշաճ կրթություն չի ստանալու կամ առողջական խնդիր ունենալու դեպքում ստիպված 50կմ տարածություն պետք է հաղթահարենք»,-նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։