Ընդդիմության պահանջը գլխավոր դատախազին. ՔՊ- ն վարչության նիստում Ալեն Սիմոնյանի հարցը չի քննարկել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում Ազգային ժողովի նախագահի պաշտոնանկության հարց չի քննարկվել։ Երեկ ուշ երեկոյան կուսակցության վարչության նիստից կարճ հաղորդագրություն տարածվեց, որում նշված էր միայն՝ քննարկել են Սիսիան և Անի համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, նաև կուսակցական որոշ հարցեր։ Կուսակցությանը վարչությունն առհասարակ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպին չի անդրադարձել, ասում է ՔՊ-ական պատգամավորը։

Երևանի կենտրոնում Ալեն Սիմոյանի և դաշնակցական Կարեն Մկրտչյանի միջև միջադեպին երեկ արձագանքեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պնդելով, որ ԱԺ խոսնակը պետք է պաշտոնանկ արվի։ Այսօր էլ հայտարարությամբ են հանդես եկել մի շարք հասարակական կազմակերպություններ՝ պահանջելով իշխող մեծամասնությանը ձևավորել էթիկայի հանձնաժողով, նաև դիտարկել ԱԺ նախագահին պատասխանատվության ենթարկելու հարցը։

Հասարակական կազմակերպությունները նաև ակնկալում են, որ միջադեպը քննության առարկա կդառնա իրավապահների կողմից, մասնավորապես, քրեական վարույթի շրջանակում՝ խուլիգանության հանցակազմի մասով: Թեև Ալեն Սիմոնյանն աղմկահարույց դեպքից հետո իր հարցազրույցներում չի հերքել, որ թքել է քաղաքացու վրա, այդուհանդերձ, Գլխավոր դատախազությունից Factor TV-ին հայտնեցին՝ տեղի ունեցածի առնչությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Իսկ ընդդիմադիր խմբակցությունները Գլխավոր դատախազություն են դիմելու ոչ թե այս միջադեպով, այլ երեկ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովում օմբուդսմենի թեկնածության քննարկման ընթացքում Էդգար Ղազարյանի հասցեին իշխանական որոշ պատգամավորների հնչեցրած հայտարարությունների հարցով։

Ընդդիմությունը մտադիր է նաև նիստի սղագրությունն ուղարկել միջազգային գործընկերներին՝ ցույց տալու համար, թե ինչ մթնոլորտում է քննարկվել ՄԻՊ թեկնածուի հարցը։ Ինչ վերաբերում է ԱԺ էթիկայի հանձնաժողով ձևավորելու՝ ՀԿ-ների առաջարկին, ընդդիմադիր պատգամավորն ասաց՝ թե՛ այդ, թե՛ մնացած հարցերով գործընթաց նախաձեռնելը նպատակահարմար չէ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, պատգամավոր Գևորգ Պապոյանի փոխանցմամբ, էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարց առհասարակ չի քննարկվել։

Էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի որոշմամբ։ Քվեարկությանը պետք է մասնակցի պատգամավորների կեսից ավելին, և եթե իշխող մեծամասնությունը չմասնակցի, ապա գործընթացը կտապալվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան