Լիբանանահայ ռազմագերի Վիգեն Էուլջեքյանը ողջ է. ԿԽՄԿ-ն տեսակցել է նրան

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ապրիլի 3-ին տեսակցել են 44-օրյա պատերազմից հետո գերեվարված, ապա՝ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին.

«ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Վիգեն Էուլջեքյանին, առանձնազրույց ունեցել։ Հնարավորություն է տրվել նաև հեռախոսազանգ կատարել ընտանիքի անդամների հետ և այլ կապի միջոցների կիրառում է իրականացվել»,- նշեց Ամատունին։

Factor.am-ը փորձեց տեղեկություն ստանալ նաև Վիգեն Էուլջեքյանի առողջական վիճակի և պահման պայմանների մասին, սակայն Ամատունին այլ մանրամասներից զերծ մնաց, նշելով, որ ԿԽՄԿ-ն չի կարող այցից հավելյալ տեղեկություն տրամադրել։

Հիշեցնենք՝ լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը Շուշիում բնակություն էր հաստատել 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ։ Գերեվարվել էր եռակողմ հայտարարությունից ժամեր անց, երբ Մարալ Նաջարյանի հետ Բերձոր, ապա Շուշի էին գնացել՝ անձնական իրերի հետևից։ Մարալ Նաջարյանը Լիբանանի Կառավարության ջանքերով 2021 թվականի մարտին ազատվել էր ադրբեջանական գերությունից, իսկ Վիգեն Էուլջեքյանը 2021թ հունիսին Բաքվում դատապարտվել է ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։

Ապրիլի 1-ի վաղ առավոտյան սոցիալական ցանցում և մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Վիգեն Էուլջեքյանը Բաքվի բանտում խոշտանգումների ենթարկվելով դաժանաբար սպանվել է։ Օրեր շարունակ մամուլում շրջանառվող տեղեկությունը, ինչպես պարզվեց, իրականությանը չի համապատասխանում։

Ռոզա Վարդանյան