Բացահայտվել են հեռախոսների և այլ սարքերի սրահներից կատարված բազմաթիվ գողություններ․ ՔԿ

Լուրեր

08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանում գործող խանութ-սրահներից, վաճառքի և սպասարկման կենտրոններից կատարված գողության, գողության փորձի, կողոպուտի, կողոպուտի փորձի, ինչպես նաև շորթման բազմաթիվ դեպքեր:

Քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Երևանի 37-ամյա և Արագածոտնի մարզի 35-ամյա բնակիչները, 2022թ. օգոստոսի 6-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում այցելել են Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող՝ հեռահաղորդակցության օպերատոր հանդիսացող ընկերությունների, բջջային հեռախոսների և հեռահաղորդակցության սարքավորումների վաճառքով զբաղվող ընկերությունների վաճառքի և սպասարկման կենտրոններ, որտեղ գտնվող ցուցատախտակների և վաճառասեղանների վրայից, որոշ դեպքերում միայնակ, որոշ դեպքերում՝ օժանդակությամբ, գաղտնի հափշտակել են բջջային հեռախոսներ, անլար ականջակալներ, արտաքին լիցքավորիչ սարքեր և այլ իրեր՝ ընկերություններին պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս:

Դեպքերից 3-ի ժամանակ՝ նրանք ցուցատախտակի վրայից գաղտնի հափշտակել են բջջային հեռախոսներ կամ անլար ականջակալ, սակայն նկատվելով վաճառասրահների աշխատակիցների կամ հաճախորդի կողմից, դիմել են փախուստի՝ տանելով կամ թողնելով գողացված ապրանքը։
Քննությամբ պարզվել է նաև, որ 37-ամյա տղամարդը, գտնվելով Երևան քաղաքի Կարապի լճի մոտակայքում, օգտվելով քաղաքացու անուշադրությունից, գաղտնի հափշտակել է վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս և բանկային քարտեր:

Քաղաքացին, հայտնաբերելով դրամապանակի և հեռախոսի բացակայությունը՝ զանգահարել է իր հեռախոսահամարին, որին պատասխանել է 37-ամյա տղամարդը: Վերջինս, հրաժարվելով վերադարձնել քաղաքացուն պատկանող դրամապանակը և բջջային հեռախոսը՝ ետ չվերադարձնելու սպառնալիքով, նրանից պահանջել է 20.000 ՀՀ դրամ, որին քաղաքացին համաձայնվել է: Ապա ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հեռակա դիտարկմամբ, Առնո Բաբաջանյանի արձանի մոտ, քաղաքացին մոտեցել է 37-ամյա տղամարդուն, պահանջել իր դրամապանակն ու բջջային հեռախոսը, սակայն վերջինս վերադարձրել է միայն դրամապանակը, իսկ բջջային հեռախոսը վերադարձրել է պարեկային ծառայության հիշյալ աշխատակիցների մոտենալու ժամանակ, որից հետո նա ձերբակալվել է:

37-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով (12 դրվագ), 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 253-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 44-254-րդ հոդվածի 1-ին մասով, 44-253-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

35-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 46-254-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ): Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Քննությամբ պարզվել է, որ նշված հանցանքները կատարվել են խանութ-սրահներում, վաճառքի և սպասարկման կենտրոններում անվտանգության համակարգերի բացակայության կամ դրանց խափանված լինելու, ինչպես նաև՝ անվտանգությունն ապահովող աշխատակիցների թույլ վերահսկողության պատճառով: Որոշ դեպքերում թեև սրահներում առկա են եղել տեսանկարահանող սարքեր, սակայն դրանք չեն գործել կամ անորակ են տեսագրել:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի պետի կողմից միջնորդագրեր են ուղարկվել հեռահաղորդակցության օպերատոր հանդիսացող ընկերությունների, բջջային հեռախոսների և հեռահաղորդակցության սարքավորումների վաճառքով զբաղվող համապատասխան ընկերությունների տնօրեններին, որպեսզի նմանատիպ հնարավոր նոր հանցավոր ոտնձգությունները նախականխելու նպատակով գործուն միջոցներ ձեռնարկվեն հանցագործությանը նպաստած նշված պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ։